12:05 - Անանուն զանգ է ստացել, որ երեխան մահացել է. Հ. Խաչատրյանը տեղեկատվություն չունի իր երեխայի գտնվելու վայրի մասին         11:44 - Այսօրվա պատժամիջոցները միայն սկիզբն են.ԱՄՆ-ն այլեւս չի հանդուրժելու Թուրքիայի գործողությունը Սիրիայում      11:23 - Գերհզոր արագությամբ ավելանում էդավաճան լակոտների գլխաքանակը. Մի մտեք տաճարը ու մի շփոթեք այն ախոռի հետ    

28 մայիս 2017 22:00

«Ավրորա» մրցանակաբաշխությունը՝ ուղիղ

 

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հայտարարեց «Ավրորա» մրցանակի 2017 թվականի գլխավոր մրցանակակրի անունը, դա Սուդանի 750 հազար բնակիչ ունեցող Նուբա լեռներում մշտական ներկայություն ունեցող միակ վիրաբույժ Թոմ Քաթինան է:

Որպես «Ավրորայի» դափնեկրի Թոմ Քաթինային շնորհվելու է 100,000 ԱՄՆ դոլարի պարգեւ, իսկ դափնեկիրն ինքը շարունակելու է նվիրատվության շղթան՝ ուղղորդելով 1,000,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհն այն կազմակերպություններին, որոնք  նմանատիպ բարեգործությամբ են զբաղվում և ոգեշնչել են իրեն՝ գործելու։

Թոմ Քաթինան Նուբայի լեռներում «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ եւ կաթոլիկ միսիոներն է, որը  տարիներ շարունակ Սուդանի պատերազմական Նուբա լեռներում միակ վիրաբույժն է և իրականացնում է տարեկան 1000 վիրահատություն՝ սպասարկելով օրական ավելի քան 400 հիվանդի:

Հյուրերը մեծարանքի են արժանացրել նաեւ մրցանակի մյուս երեք հավակնորդներին՝ Սոմալիից Ֆարթուն Ադանին և նրա դստերը՝ Իլվադ Էլմանին, Աֆղանստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Ջամիլա Աֆղանին, Սիրիայի Մադայա քաղաքում դաշտային հիվանդանոցի բժիշկ Մուհամադ Դարվիշին եւ Դենիս Մուկվեգեն, ով բժշկական, հոգեբանական և իրավական աջակցություն է տրամադրում Կոնգոյում սեռական բռնությունների ենթարկված ավելի քան 50,000 կանանց:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր