13:44 - Քաղաքապետարանը՝ մանկապարտեզում երեխաներին աթոռներին կապելու մասին         13:22 - Ծննդատանը երեխան մահացած է ծնվել. հարազատները բողոքում են      13:02 - Տեսանյութ. Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակ է փլուզվել․զոհերի թիվը հասել է 13-ի. ևս 13 մարդու ճակատագիր անհայտ է մնում    

29 մայիս 2017 14:30

Մակրոնը՝ Պուտինի եւ Թրամփի հանդեպ իր վերաբերմունքի մասին

 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատմել է, թե ինչ է մտածում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին: RNS-ի փոխանցմամբ՝ այս մասին նա խոսել է Journal Du Dimanche-ին տված հարցազրույցում:

«Դոնալդ Թրամփն ավելի բաց մարդ է, քան մենք կարծում ենք: Նա սիրում է ուղիղ շփումը եւ կարող է փոխել իր դիրքորոշումը»,- ասել է նա: Մակրոնը վստահ է, որ այս հանգամանքը հաշվի առնելով՝ կկարողանա հարաբերություններ կառուցել ԱՄՆ նախագահի հետ:

Ֆրանսիայի նախագահը խոսել է նաեւ Պուտինի մասին: «Ես հարգանքով եմ վերաբերվում Ռուսաստանին եւ Վլադիմիր Պուտինին Ֆրանսիա եմ հրավիրել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 300-ամյակի շրջանակում»,- ասել է Մակրոնը:

Նա նշել է, որ «պահանջկոտ երկխոսություն» է վարելու Ռուսաստանի նախագահի հետ ու մտադիր է նրա հետ քննարկել «բոլոր խնդիրները»:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր