Ֆրանսիայի դեղատներում պահպանակները հունվարի 1-ից կլինեն ձրի 18-25 տարեկան անձանց համար          Ալիևը հասկացել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացման հնարավորություն չկա, իսկ եթե լեզուն շատ երկարացնի, պետք է իր տեղը ցույց տալ       Միջադեպից հետո ադրբեջանական ավտոշարասյունը կրկին գյուղով անցել է, խելոք անցել են, հավանաբար դաս է եղել հայ երիտասարդների պահվածքը    

29 մայիս 2017 12:30

Այծեղջյուրներն այսօր նոր հարաբերություններ սկսելու հնարավորություն կունենան . մայիսի 29-ի սիրային աստղագուշակ

 

Խոյ

Այսօր բարդ հարաբերություններ կունենաք ձեր երկրորդ կեսի հետ: Հնարավոր է, որ լուրջ վեճ ունենաք ու բաժանվեք: Եթե դեռ չեք գտել ձեր երկրորդ կեսին, ապա այսօր հանգիստ ու սովորական օր կունենաք: 

Ցուլ

Այն նշանները, որոնք դեռ զույգ չունեն, այսօր լուրջ հարաբերություններ սկսելու հնարավորություն կունենան: Եթե ցանկություն ունենաք, ապա այսօր կգտնեք այն մեկի, որը պետք է միշտ ձեր կողքին լինի: Իսկ այն մարդիկ, որոնք գտել են իրենց երկրորդ կեսին՝ կհասկանան, որ ճիշտ որոշում են կայացրել:

Երկվորյակ

Այսօր դժվար հարաբերություններ կունենաք ձեր երկրորդ կեսի հետ: Հնարավոր է, որ շատ վիճեք, սակայն ի վերջո ընդհանուր հայտարարի կգաք ու երեկոն համերաշխության մեջ կանցկացնեք: Եթե դեռ զույգ չունեք, ապա այսօր լավ ժամանակ կանցկացնեք ու հետաքրքիր ծանոթություններ կունենաք:

Խեցգետին

Այսօր երկրորդ կեսը կվշտացնի ձեզ: Հնարավոր է, որ խորը հիասթափություն ապրեք: Եթե դեռ զույգ չունեք, ապա այսօր կրքով լցված ու հետաքրքիր օր կլինի:

Առյուծ

Այսօր ձեր երկրորդ կեսի հետ հարգանքով ու սիրով լի օր կունենաք։ Այն մարդիկ, որոնք դեռ զույգ չունեն, այսօր ամուր հարաբերություններ կազմելու և ամուսնանալու հնարավորություն ունեն։ Դրանք ձեր կյանքում կայունություն կստեղծեն ու կհանգստացնեն ձեզ։

Կույս

Այսօր ձեր անձնական կյանքը հագեցած ու ներդաշնակ կլինի։ Դուք լավ լեզու կգտնեք ձեր երկրորդ կեսի հետ ու չեք վիճի։ Եթե չունեք զուգընկեր, ապա պարզապես ընթացեք օրվա հունով և հաճելի անակնկալ կստանաք։ 

Կշեռք

Այսօր ձեր հարաբերությունները նոր փուլում կհայտնվեն: Կհասկանաք, որ ձեր ընտրյալը հենց այն մարդն է, ով պետք է ձեր կողքին լինի:Եթե դեռ զույգ չունեք, ապա հիասթափություններով լի օր կունենաք, քանի որ ոչ ոք չի ցանկանա ծանոթանալ ձեզ հետ: 

Կարիճ

Այսօր նորովի կբացահայտեք ձեր երկրորդ կեսին: Փորձարկումներով ու հետաքրքիր պահերով լի օր կունենաք: Եթե դեռ զույգ չունեք, ապա ճակատագրական ծանոթություն կունենաք:

Աղեղնավոր

Այսօր տարաձայնություններ կունենաք ձեր ընտրյալի հետ, սակայն օրվա վերջում դրանք կհարթվեն: Եթե դեռ զույգ չունեք, ապա այսօր կգտնեք այն միակին, ում հետ կցանկանաք անցկացնել ամբողջ կյանքը:

Այծեղջյուր

Օրը հարմար է նոր հարաբերություններ սկսելու համար: Եթե գտել եք համապատասխան մեկին, ապա ասեք նրան ձեր զգացմունքների մասին: Եթե զույգ ունեք, ապա այսօր սիրով ու հարգանքով լցված օր կունենաք:

Ջրհոս

Այսօր ձեր պատկերացումներն ու իրականությունը չեն համապատասխանի: Հնարավոր է, որ հասկանաք, որ սխալ ընտրություն եք կատարել: Եթե դեռ զույգ չունեք, ապա այսօր պետք է շատ ուշադիր լինեք, որպեսզի չսխալվեք: Պետք չէ բոլորի հետ ծանոթանալ:

Ձկներ

Եթե դեռ զույգ չունեք, ապա այսօր իրավիճակը դժվար թե փոխվի: Փորձեք պարզապես վայելել ընկերների ներկայությունն ու լավ ժամանակ անցկացնել: Եթե զույգ ունեք, ապա նորովի կբացահայտեք ու կսիրահարվեք միմյանց:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր