Ֆրանսիայի դեղատներում պահպանակները հունվարի 1-ից կլինեն ձրի 18-25 տարեկան անձանց համար          Ալիևը հասկացել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացման հնարավորություն չկա, իսկ եթե լեզուն շատ երկարացնի, պետք է իր տեղը ցույց տալ       Միջադեպից հետո ադրբեջանական ավտոշարասյունը կրկին գյուղով անցել է, խելոք անցել են, հավանաբար դաս է եղել հայ երիտասարդների պահվածքը    

29 մայիս 2017 20:15

Ինչ է կատարվում հոգու հետ մահվանից հետո

 Ինչ է կատարվում հոգու հետ մահվանից հետո
Կլինիկական մահը վրա է հասնում, երբ հոգին կազմող քվանտային նյութերը դուրս են գալիս նյարդային համակարգից և մտնում տիեզերքի անսահմանություն, – բացատրում են գիտնականները:
Ըստ քվանտային տեսության, գիտակցությունը դա ուղեղի համակարգչի ծրագիրն է, որը կարող է մնալ նույնիսկ մահվանից հետո, որը և բացատրվում է կլինիկական մահ տարած մարդկանց զգացմունքներով:
ԱՄՆ-ի Արիզոնայի համալսարանի անեստեզիոլոգիայի և հոգեբանության բաժնի պատվավոր պրոֆեսոր, դոկտոր Ստյուրատ Համերոֆը որոշեց զարգացնել ժամանակին բրիտանացի ֆիզիկ Ռոջեր Պենրոուզի կողմից առաջարկված տեսությունը: Ըստ այդ տեսության. մեր հոգու էությունը գտնվում է ուղեղի բջիջների մի կառուցվածքում, որը կոչվում է միկրոխողովակներ:
Այն ինչ մենք անվանում ենք գիտակցություն, իրենից ներկայացնում է տիեզերական քվանտային գրավիտացիայի արդյունք: Իր տեսությունը նա անվանեց «Orch OR» (օրկեստրացված օբյեկտային ռեդուկցիա):
Այլ խոսքերով մեր հոգիները՝ դա ոչ միայն ուղեղում նեյրոնների փոխազդեցությունն է: Նրանք տիեզերքի բաղկացուցիչներից են և գոյություն ունեին դեռևս ի սկզբանե:
Այս իդեան շատ մոտ է բուդիզմի և ինդուիզմին, ըստ որոնց գիտակցությունը տիեզերքի անբաժան մասերից մեկն է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր