Ֆրանսիայի դեղատներում պահպանակները հունվարի 1-ից կլինեն ձրի 18-25 տարեկան անձանց համար          Ալիևը հասկացել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացման հնարավորություն չկա, իսկ եթե լեզուն շատ երկարացնի, պետք է իր տեղը ցույց տալ       Միջադեպից հետո ադրբեջանական ավտոշարասյունը կրկին գյուղով անցել է, խելոք անցել են, հավանաբար դաս է եղել հայ երիտասարդների պահվածքը    

29 մայիս 2017 20:51

Արցախի կոնֆլիկտի կարգավորումը Ադրբեջանի և Հայաստանի նախագահների ուսերին է. Կարասին

 
Ստատս-քարտուղար, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը Haqqin.az-ին հայտնել է, որ Արցախի կոնֆլիկտի գոտում սպառազինությունների հավասարակշռությունն անխախտ է: 
«Ղարաբաղի խնդիրն իսկապես դիմակայության բավականին կոշտ քննարկումների լրջագույն հանգույց է, սակայն մենք հետաքրքրված ենք գործընթացը տեղից շարժելու և առավելագույն չափով նպատսելու հարցում, որպեսզի կոնֆլիկտը կարգավորվի:
Այո՛, Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է և ակտիվորեն աշխատում է այդ եռյակում: Եվ ինչպես, եթե չեմ սխալվում, 2013 թվականին, ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահող երկրների նախագահները հայտնել են, որ իրենք պատրաստ են համագործակցել կոնֆլիկտի լուծման հարցում, սակայն հիմնական առաջադրանքը, որպեսզի հասնենք կոնֆլիկտի կարգավորմանը, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների ուսերին է: Մենք մեր կողմից կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,- հայտնել է Գրիգորի Կարասինը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր