12:32 - Այսօր նշվում է Խաղողօրհնեքը՝ Աստվածածնի Վերափոխման տոնը         17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)      17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել    

30 մայիս 2017 09:45

«Հրապարակ». Էլիտար հարսանիքների շարան հունիսին. Իրենց զավակներին ամուսնացում են հայտնի դեմքերը

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Ավանդաբար մայիս ամսին չամուսնացող հայերն այդ բացը կլրացնեն հունիսին։ Ամռան առաջին ամսին հարսանիքների մեջ կանցկացնի քաղաքական էլիտան։ Այսպես, հունիսի 18-ին ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դստեր հարսանիքն է, փեսան «Դայանա» մուշտակների խանութի տիրոջ որդին է:

Զույգը նշանադրվել է 2015թ․, այդ ժամանակ խնջույքը տեղի էր ունեցել «Ֆլորենս» ռեստորանում, հրավիրված էր ողջ քաղաքական էլիտան։ Հարսանիքը եւս կկայանա «Ֆլորենսում», իսկ պսակադրությունը՝ Խաչատրյանի կառուցած Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցում, որի բացումն էլ պետք է լինի մինչեւ հունիսի վերջ։

Ասում են՝ զույգի քավորն ԱՄՆ-ից է, ամուսնությունից հետո էլ նրանք կապրեն արտերկրում, հավանաբար՝ Ֆրանսիայում։

Հունիսի 3-ին Սամվել Ալեքսանյանն իր «Փարվանա» ռեստորանային համալիրում կանցկացնի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի հարսանիքը: Նա ամուսնանում է Ալեքսանյանի «Моя семья» ընկերության տնօրենի որդու հետ։ Հարսանեկան արարողությանը հրավիրված են մի շարք հայտնի երգիչ-երգչուհիներ, բազմաթիվ հյուրեր Մոսկվայից եւ արտերկրից:

Հունիսի 7-ին էլ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադի կրտսեր դստեր՝ Սվետայի հարսանիքն է։ Նա նախորդ տարի նշանվել էր եղբոր համադասարանցու՝ մամուլին աղմկահարույց պատմություններով հայտնի Ռուբեն Սիմոնյանի՝ «Բոգո» մականունով հեղինակության որդու՝ Հովոյի հետ, որը նաեւ Սամվել Ալեքսանյանի մտերիմն է։ Հունիսին սպասվում է նաեւ երգչուհի Նառայի դստեր հարսանիքը։ Էլեոնորան նախորդ տարի էր նշանադրվել Արամի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր