Ֆրանսիայի դեղատներում պահպանակները հունվարի 1-ից կլինեն ձրի 18-25 տարեկան անձանց համար          Ալիևը հասկացել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացման հնարավորություն չկա, իսկ եթե լեզուն շատ երկարացնի, պետք է իր տեղը ցույց տալ       Միջադեպից հետո ադրբեջանական ավտոշարասյունը կրկին գյուղով անցել է, խելոք անցել են, հավանաբար դաս է եղել հայ երիտասարդների պահվածքը    

30 մայիս 2017 13:55

Կանադայի վարչապետը ներողություն է ակնկալում Հռոմի պապից

Կանադայի վարչապետը ներողություն է ակնկալում Հռոմի պապիցԿանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն կարծում է, որ պոնտիֆիկը պետք է ներողություն խնդրի դպրոցական կրթական հակամարգում կաթոլիկ եկեղեցու բացասական դերի համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյոիդոյի խոսքով՝ եկեղեցին տասնյակ տարիներ շարունակ թույլատրել է «չարաշահումներ բնիկ ժողովուրդների երեխաների հանդեպ»:
Տրյուդոն պոնտիֆիկի հետ հանդիպել է Վատիկանում G7-ի շրջանակներում: Երեխաների համար նման կացարաններ Կանադայում ստեղծվել են 1880-ական թվականներին: Այստեղ բռնի կերպով բերվել են աբորիգեն ընտանիքների երեխաներ, որպեսզի «ասիմիլացվեն կանադական հանրությանը»: Վերջին նման դպրոցը փակվել է 1996թ.: Տրյուդոն, որը կաթոլիկ է, ասել է, որ պոնտիֆկին ներողություն խնդրելու համար հրավիրել է Կանադա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր