Ֆրանսիայի դեղատներում պահպանակները հունվարի 1-ից կլինեն ձրի 18-25 տարեկան անձանց համար          Ալիևը հասկացել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացման հնարավորություն չկա, իսկ եթե լեզուն շատ երկարացնի, պետք է իր տեղը ցույց տալ       Միջադեպից հետո ադրբեջանական ավտոշարասյունը կրկին գյուղով անցել է, խելոք անցել են, հավանաբար դաս է եղել հայ երիտասարդների պահվածքը    

30 մայիս 2017 18:58

Խառնուրդ, որը վերացնում է ոտքերի և ձեռքերի սունկը

Բաղադրատոմսի հիմքում խնձորի քացախը և սոդան են:
Եղունգների սնկի բուժումը քացախով շատ վաղուց է հայտնի:
Քացախն արգելափակում է սնկերի սպորների կենսագործունեությոնը և ամբողջովին վերացնում է հիվանդության հարուցիչի միկրոօրգանիզմները:

Ուստի մաշկաբանները խորհուրդ են տալիս քացախով վաննաներ անել օնիխոմիկոզի դեմ և կանխարգելիչ նպատակով: Իսկ սոդան հրաշալիորեն վերացնում է թթուները՝ նորմավորելով թթվա-ալկալային հավասարակշռությունը:
Ոտքերի սնկերի դեմ այդ միջոցն օրական 2 անգամ կիրառելով՝ ամբողջովին կազատվես հիվանդությունից նույնիսկ առանց դեղատնային դեղերի:

Անհրաժեշտ բաղադրիչները՝
1 բաժակ խձորի քացախ
5 ճ/գ կերակրի սոդա
3 լ եռացած ջուր
Պատրաստումը՝
1. Վաննան պատրաստելու համար ամանի մեջ տաք ջուր լցրու (մոտ 50-60 աստիճան ջերմաստիճանի) և ջրին 1 բաժակ խնձորի քացախ ավելացրու:
2. Սպասիր, մինչև խառնուրդը սառի մինչև 40-45 աստիճան և ոտքերդ 15-20 րոպեով դիր ամանի մեջ:
3. Վաննայից հետո ոտքերդ ողողիր մաքուր ջրով և սրբիր թղթե սրբիչով:
4. Մեկ ժամ անց կրկնիր պրոցեդուրան, բայց լուծույթին 5 ճ/գ սոդա ավելացնելով:
Արագ արդյունքի համար խորհուրդ է տրվում այսպիսի վաննաներ անել օրական մի քանի անգամ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր