17:02 - Եթե պարոն Մարուքյանը շարունակի տեղը չբերել, հայտնվելու է Արմեն Աշոտյանի դերում. Նիկոլ Փաշինյան         16:29 - Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ 700 կրակոց      16:13 - Արցախի նախագահի թեկնածուներ Ղուլյանն ու Հարությունյանը արձագանքել են վարչապետի կոչին    

31 մայիս 2017 10:00

«Փաստ». Գագիկ Հարությունյանը՝ ՀՀ նախագա՞հ

 

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին դարձյալ թարմացվել են հին խոսակցություններն այն մասին, թե Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը 2018–ի մարտին, ճիշտ այն ժամանակ, երբ լրանա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ «փուլը», հրաժեշտ է տալու պաշտոնին:

Իշխանական վերնախավում քննարկվում է 2018 թվականին Գագիկ Հարությունյանին ՀՀ նախագահի պաշտոնում նշանակել–ընտրելու հարցը:

ՍԴ նախագահն այն ժամանակ կդառնա 70 տարեկան, այդ պաշտոնի համար անհրաժեշտ փորձ ունի, նաեւ անկուսակցական է, ինչը պարտադիր է նախագահի պաշտոնում նշանակվելու համար:

Ճիշտ է, նոր Սահմանադրությամբ սահմանափակ են ՀՀ նախագահի լիազորությունները, բայց, ինչպես ասում են, ոչ թե պաշտոնն է զարդարում մարդուն, այլ մարդը պաշտոնը»:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր