Հայկական իրավական կենտրոնը հայ գերիների անհետացումների վերաբերյալ նոր գործեր է ներկայացրել ՄԻԵԴ          Տեսանյութ.Շատ անհանգստություն կա, բայց դա իմ ոլորտում չէ. նախագահը`սահմանային իրավիճակի մասին       ԱԳՆ խոսնակը՝Փաշինյանի և Աիևի հանդիպման մասին    

01 հուն 2017 09:42

«Ժողովուրդ». Շո՞ու, թե՞ իրական պայքար. ձերբակալվել է Վարդենիսի պետական քոլեջի տնօրեն Արամ Կարապետյանի եղբայրը

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 25-ին կաշառքի գործով կալանավորվել էր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի վարորդը` Կարենը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նույն գործի շրջանակներում կալանավորվել է նաեւ Վարդենիսի պետական քոլեջի տնօրեն Արամ Կարապետյանի եղբայրը` Հայկ Կարապետյանը: Ըստ լուրերի՝ Վարդենիս քաղաքի բնակիչներից մեկը ցանկացել է կալանքի տակ գտնվող իր որդուն դատարանի միջոցով ազատ արձակել եւ պատրաստ է եղել մինչեւ 10 հազար դոլար տալ: եւ հիմա կասկածներ կան, որ գումարը վերցրել է Հայկ Կարապետյանը, այն փոխանցել վարորդին: Իսկ ինչքանո՞վ են հիմնավոր այս կասկածները:

Դարձյալ լուրերի համաձայն՝ գաղտնալսումներ են եղել, կասկածներ են առաջացել կաշառատվության մասով, ու մարդիկ կալանավորվել են: Ինչքանով է լուրջ այս ամենը, դժվար է ասել, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը մեր երկրում իրականացվում է շոուի մակարդակով՝ «եվրոգրանտների» ստացման խիստ նկատելի ակնկալիքով:

Պարզապես հանգամանքների բերումով, մի շարք պաշտոնյաներ կամ նրանց մտերիմները դառնում են քավության նոխազ: Չի բացառվում, որ այս գործն էլ հերթական բեմադրվելիք շոուն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր