Կանխատեսվում է մինչև -3․․.-4 աստիճան ցուրտ. ԱԻՆ          Տեսանյութ.Ալիևը Երևանն է ուզում. օպերայի շենքի վրա թշնամու դրոշը դնելո՞վ են խաղաղություն կնքելու թուրքերի հետ       Հեյդար Ալիևը Թեհրանում եղել է ԿԳԲ-ի գործակալը. մաքրում էր իրանցիների կոշիկները. սկանդալային բացահայտում՝ Իրանից    

01 հուն 2017 09:45

«Ժողովուրդ». Կարեն Կարապետյանին լուրջ փորձություն է սպասվում. նախատեսվում է կառուցել կլոր հրապարակ, նոր փողոցներ

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանում դժգոհության նոր ալիք է հասունանում. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում պատրաստվում է Երեւանի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշում է կայացնելու:

Նկատենք, որ Երեւանի կենտրոնում գտնվող այս տարածքների օտարումը մեկնարկել է դեռեւս 2007 թվականին:   Եվ ինչպես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ պաշտոնական փաստաթղթերից, նախատեսվում է կառուցել կլոր հրապարակ, մի շարք նոր փողոցներ, հասարակական եւ սպասարկման օբյեկտներ, բիզնես կենտրոններ եւ հյուրանոցներ:

Սակայն այս որոշման վերաբերյալ քննարկումներն ամեն անգամ ուղեկցվել են մարդկանց դժգոհություններով, իսկ նախկին վարչապետներ Տիգրան Սարգսյանն ուՀովիկ Աբրահամյանը խոստանում էին լուծել բնակիչների հարցերը: Հիմա, փաստորեն, լուրջ փորձություն է սպասվում նաեւ Կարեն Կարապետյանին: Մինչ այդ նկատենք, որ գործադիրը գերակա հանրային շահ ճանաչվելիք տարածքները տրամադրելու է «Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ-ին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր