Սպանությո՞ւն , թե...«Աստղիկ» բժշկական կենտրոնի գինեկոլոգիայի բաժնի վարիչի նկատմամբ          Ռուսաստանն ունի պատասխան ԱՄՆ ռազմածովային ուժերի հնարավոր սադրանքների համար       Եվրոյի վաճառքի գինը բարձրացավ    

01 հուն 2017 09:47

«Ժամանակ». Դոն Պիպոյի մահափորձի շուրջ «բազարները» վարում է Բակո Սահակյանը

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Թեեւ քրեական աշխարհում հայտնի Դոն Պիպոյի սպանության գործով հիմնական մեղադրյալը ձերբակալվել ու կալանավորվել է, սակայն կրքերը այս մահափորձի շուրջ քրեական, ինչպես նաեւ քաղաքական շրջանակներում, դեռ չեն մարում: Դեռեւս ներքին «բազարներ» են գնում, թե ով կարող էր կանգնած լինել այդ ամենի հետեւում:

«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ Հայաստանում այդ «բազարները» վարում է Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Նրան այս գործում ներգրավվել խնդրել է Մոսկվայում ՀՀ դատախազության ներկայացուցիչ Կամո Ավակումովը, որը Դոն Պիպոյի խնամին է: Նա անձամբ է խնդրել, որ Բակո Սահակյանը զբաղվի այս գործով:

Ի դեպ, կրկին մեզ հասած տեղեկություններով՝ ոստիկանությունը չի հայտնաբերել Դոն Պիպոյին սպանել պատրաստվող հանցախմբին։ Այլ հենց Դոն Պիպոյի մարդիկ են հետեւել-գտել հանցախմբին եւ հանձնել ոստիկանությանը։ Իսկ սպանության պատվիրատուների հետքերը տանում են դեպի Կանեւսկոյ Արմեն՝ Արմեն Հարությունյան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր