Ֆրանսիայի դեղատներում պահպանակները հունվարի 1-ից կլինեն ձրի 18-25 տարեկան անձանց համար          Ալիևը հասկացել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացման հնարավորություն չկա, իսկ եթե լեզուն շատ երկարացնի, պետք է իր տեղը ցույց տալ       Միջադեպից հետո ադրբեջանական ավտոշարասյունը կրկին գյուղով անցել է, խելոք անցել են, հավանաբար դաս է եղել հայ երիտասարդների պահվածքը    

01 հուն 2017 12:11

Հորոսկոպի որ նշանին է այսօր խորհուրդ տրվում զգույշ լինել.Օրվա աստղագուշակ

 

Խոյ

Այսօր պետք է չափազանց զգույշ լինեք ու կարդաք այն ամենը, ինչ մանր է գրված: Հնարավոր է, որ ոմանք փորձեն խաբել ձեզ, այնպես որ աչալուրջ եղեք ու ոչ ոքի մի վստահեք:   

Ցուլ

Այսօր միայն ձեր գործերով զբաղվեք, քանի որ ձեր էներգիան չի կարող բոլորին բավարարել: Եթե չափից շատ զբաղվեք ուրիշների խնդիրներով, ապա չեք կարողանա լուծել սեփական խնդիրները: Այսօր նաև սեփական անձի մասին մտածեք:

Երկվորյակ

Այսօր հեռու մնացեք անկայուն ու անպատասխանատու մարդկանցից: Նրանք կարող են խանգարել ձեզ ու ամեն բան փչացնել: Շփվեք այն մարդկանց հետ, որոնց վստահում եք ու գիտեք, որ անհրաժեշտության դեպքում նրանք օգնության կհասնեն:

Խեցգետին

Այսօր այնքան շատ էներգիա ունեք, որ կարող եք մեծ հաջողության հասնել: Օգտագործեք այդ էներգիան և իրոք զգալի ձեռքբերումներ կունենաք: Այսօր ալարկոտ լինել պետք չէ:

Առյուծ

Այսօր պետք է շատ զգույշ լինեք, քանի որ անզգուշության դեպքում կարող եք ինքներդ փչացնել ձեր բոլոր ծրագրերը: Տհաճ իրավիճակից խուսափելու համար կշռադատված քայլեր արեք ու մտածեք ձեզ շրջապատող մարդկանց մասին:

Կույս

Այսօր պետք է կարողանաք արագ կողմնորոշվել ու որոշումներ ընդունել: Դանդաղելու դեպքում կկորցնեք ձեր հնարավորությունը: Այնպես որ պատրաստ եղեք՝ այսօր լարված օր է լինելու:

Կշեռք

Սովորաբար դուք շատ զգույշ եք, սակայն այսօր պետք է դուրս գաք կաղապարներից ու ավելի ազատ լինեք: Դա լավ տպավորություն կթողնի այն մեկի վրա, ում վաղուց էիք ցանկանում գրավել: Այսօր հնարավորինս ազատ ու անկաշկանդ եղեք:

Կարիճ

Այսօր շատ պահանջված կլինեք ընկերների կողմից: Նրանք ամեն կերպ կցանկանան ձեր կողքին լինել ու ձեզ որքան հնարավոր է շատ մարդու հետ ծանոթացնել: Հնարավոր է, որ ընթացքում շատ հոգնեք, այնպես որ պատրաստ եղեք:

Աղեղնավոր

Այսօր տանից դուրս գալու ցանկություն չեք ունենա, սակայն ստիպված կլինեք: Այսօր մի շարք պարտականություններ ունեք, որոնք աչքաթող անել չեք կարող: Այնպես որ կամքի ուժ դրսևորեք ու դուրս եղեք տանից: Օրվա ընթացքում հոգնածություն կզգաք, սակայն օրվա վերջում հաճելի ժամանակ կանցկացնեք:     

Այծեղջյուր

Այսօր կատարյալ ու ներդաշնակ օր կունենաք: Բոլոր ծրագրերը հաջողության կպսակվեն, իսկ օրվա ընթացքում շատ բարձր տրամադրություն կունենաք: Այսօր լավ օր է մի փոքր հանգստանալու համար: Եթե հնարավորություն ունեք, երեկոյան հանդիպեք ընկերներին ու զվարճացեք: 

Ջրհոս

Այսօր բազմաթիվ մտքեր կունենաք, որոնք ձեզ հանգիստ չեն տա: Օրվա ընթացքում ձեր տեղը չեք գտնի ու ամեն վայրկյան խնդիրների մասին կմտածեք: Օրվա վերջում իրավիճակը մի փոքր կհարթվի և կկարողանաք հանգստանալ:

Ձկներ

Այսօր ինչ-որ մեկը կցանկանա հաղորդակից լինել ձեր մտքերին: Տվեք նրան այդ հնարավորությունն ու զրուցեք նրա հետ: Հնարավոր է, որ այդ զրույցը մեծ նշանակություն ունենա ձեզ համար և կարողանաք որոշ դասեր քաղել:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր