Տեսանյութ. Փաշինյանի հրատապ հավաքին ներկա է նաև ՊՆ նախարարը. Mediahub.am          Մեքսիկայում պոչով երեխա է ծնվել. 2 ամիս անց նկատել են, որ աղջկա պոչը շարունակում է աճել       Ալիևը բռնել է եվրոպացիների դամարը.Ինչի՞ հետևանք է Կլաարի ադրբեջանանպաստ դիրքորշումը    

01 հուն 2017 15:28

Ինչպես են սիրահարվում կենդանակերպի տարբեր նշանները

 

Երկվորյակներ

Երկվորյակներն անկեղծ են սիրում։ Եվ ընդմիշտ։ «Ընդմիշտը» տևում է մոտ կես տարի, իսկ սիրո առարկաները կարող են լինել, օրինակ,  երկուսը։ Սակայն այդ երկուսին իսկապես անկեղծ սիրում են։ Երկվորյակի համար բացարձակ սովորական է առավոտյան տառապել N1 սիրո համար, իսկ երեկոյան՝ կտրել երկաները N2 սիրո համար։ Ի դեպ, երկու դեպքերում էլ տառապանքն իսկապես իրական է։ 
Խոյ

Խոյը հանգիստ է սիրահարվում։ Սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ Խոյը մի կողմ է դնում իր հրե բնավորությունն ու հանգիստ նստում գետի ափին, մինչ բոլոր հակառակորդների դիակներն անցնում են կողքով։ Ինչից հետո Խոյը հանգիստ մոտենում է իր կրքի օբյեկտին և առաջարկում ամուսնանալ։
Կույս

Կույսը սիրահարվում է այնպես, կարծես սա վերջին անգամն է։ Սիրահարված Կույսը տրամադրում է սիրեցյալին իր ձեռքն ու սիրտը, ընկերներին ու առաջին ամուսնությունից մնացած երեխաներին  և հեռավոր ազգականին։ Այն հարցին, թե ինչի համար է ազգականը, սիրահարված, սակայն դեռ գիտակից Կույսը կպատասխանի, որ տանը դեռ այնքա՜ն բան է անհրաժեշտ։ Եթե հանկարծ կրքի առարկան անհետանում է, Կույսը սկսում է տառապել և մոտակա երկու տարին սպասել, որ նա կվերադառնա։ 
Կշեռք

Կշեռքները սիրահարվում են, որովհետև սիրավեպը գեղեցիկ է։ Իսկ գեղեցիկ սիրավեպը՝ ավելի գեղեցիկ։ Կշեռքն այնքան գեղեցիկ կսիրահետի, այնքան գեղեցիկ սեքսով կզբաղվի և նույնքան գեղեցիկ էլ կհեռանա։ Ընդմիշտ։ Իսկ հետո գեղեցիկ կվերադառնա։ Մի խոսքով՝ կխենթացնի։ Սակայն ոչ չարությունից ելնելով. պարզապես կյանքը կարճ է, և պետք է փորձել ամեն բան, չէ՞ որ ամեն ինչն այնքան համեղ է։ 
Ցուլ

Ցուլի սիրո առարկան պետք է անբողջությամբ պատկանի Ցուլին։ Ցուլի կիրքն ապրում է փոքրիկ ավազակի կանոններով՝ ես կհրամայեմ ծեծել քեզ, և դու կսիրես ինձ։ Ես ասացի՝ կսիրես։ Այնպես որ, Ցուլերին վաղ թե ուշ կսիրեն, այլապես դա շատ վախենալու է։ Իսկ եթե որոշել եք Ցուլից հեռանալ, ապա արեք դա գիշերը՝ գաղտագողի․․․
Այծեղջյուր

Այծեղջյուրը սիրահարվում է ռացիոնալ, առանց կայծակների և ամպրոպների։ Այծեղջյուրը գիտի, որ մինչ սիրահարվելը հարկավոր է լավ ուսումնասիրել ենթադրվող հանկարծակի կրքի բնութագիրը։ Սխալ է այն կարծիքը, որ Այծեղջյուրը խոտակեր է։ Նա կարող է գիշատիչի նման նստել ծառին և տարիներով ուսումնասիրել զոհին, իսկ հետո մեկ ակնթարթում զոհն արդեն հայտնվում է առանց ներքնազգեստի և շշնջում՝ ես էլ եմ քեզ սիրում։
Ձկներ

Ձկների սիրահարվածությունը դասական է՝ սիրային վեպերի հստակ կանոններով, որտեղ կա կիրք, հորմոններ, պատռված վերնաշապիկներ, երջանկություն, ցավ և արյունոտ արցունքներ։ Կարևոր է, որ կրքի օբյեկտը լինի մաքսիմալ անհասանելի, օրինակ, ապրի մեկ այլ քաղաքում, կամ ավելի լավ է՝ ուրիշ երկրում, իսկ իդեալական տարբերակն է՝ թռչել նրա մոտ դեպի Մարս ՝ գիտահետազոտական առաքելությամբ։ Ձուկը պետք է տառապի և խոչընդոտներ հաղթահարի, այլապես չկա շնչելու ոչ մի իմաստ։
Առյուծ

Առյուծը սիրահարվում է դժկամությամբ։ Այսինքն՝ հասկանալի է, որ դա օգտակար է առողջության համար, սակայն ժամանակակից հասարակական կանոնադրությունը սիրահարվածներին հավասարազոր իրավունքներ է առաջարկում։ Սակայն Առյուծը չի հասկանում, թե ինչպես կարելի է ունենալ հավասար իրավունքներ այս  տականքների հետ։ 
Կարիճ

Կարիճը սիրահարվում է ճաշի ընդմիջման ժամին՝ թաթերական և լուսանկարչական դասընթացների միջև։ Բացի այդ, Կարիճը շատ արագ է կարտարում իր զոհի ընտրությունը, այսինքն ՝ մեկ հստակ հարված սրտին և զոհն արդեն խնդրում է տիրել իրեն։ Կարիճը ուրախությամբ տիրում է՝ համբուրելով փորիկը, և վազում յոգայի։ 
Աղեղնավոր

Աղեղնավորը նախընտրում է ընդհանրապես սչսիրահարվել։ Որովհետև ամեն բան վատ կլինի։ Վատ կլինի, շատ վատ, ինչպես միշտ։ Եթե Աղեղնավորը այնուամենայնիվ սիրահարվի, նա իսկույն կսկսի տրամադրվել, որ արդեն ամեն բան վատ է։ Սակայն եթե Աղեղնավորին հաջողվի դադարել հիշել և նախագծել նախկին սիրահարվածությունների դաժան փորձը ամեն ընթացող ընտրյալին, բոլոր մնացած նշանները կտխրեն և կսկսեն նախանձել։ 
Ջրհոս

Կենդանակերպի բոլոր նշանները կարծում են , որ եթե սիրում ես ինչ-որ մեկին, ապա այդ մեկը պարտավոր է տալ իր ժամանակը, ուշադրությունը, դրամապանակը և այն ամենն ինչ ունի։ Իսկ Ջրհոսը կարծում է, որ եթե սիրում է մեկին, ապա պետք է հոգ տանի նրա մասին։ Ջրհոսները օժտված են ֆանտաստիկ շնորհով՝ չնեղանալ սիրելիից, եթե նա չի զանգահարել վերջին քառասուն րոպեների ընթացքում, նույնիսկ երբ որ սիրավեպը ամենաթեժ փուլում է։ Եվ չբարկանալ, եթե սիրելին աշխատանքից ուշ է վերադառնում, այլև ըմբռնումով մոտենալ։ 
Խեցգետին

Խեցգետինը զգույշ է սիրահարվում։ Մտածում է, կասկածում՝ արդյո՞ք դա ինքն է, այդ միակը։ Սիրո օբյեկտը ձանձրանում է այդ տատանումներից, այնպես որ սիրավեպի հավանաանությունը կախված է ընտրյալի համբերությունից։ Սակայն ամենադիմացկունները կպարգևատրվեն՝ սիրահարված Խեցգետինը պատրաստ է ամբողջ աշխարհը դնել իրենց ոտքերի տակ։ Թեև աշխարհը ոտքերի դնելու գործընթացը անցնում է նույն կասկածամտությամբ և տատանումներով՝ «իսկ միգուցե այս աշխարհն այդքան էլ լավը չե», կամ «իսկ եթե սիրելիիս երկրորդ թթվածնային աշխարհ ն է հարկավոր»․․․ Եվ այդպես տարիներ շարունակ։


 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր