Ֆրանսիայի դեղատներում պահպանակները հունվարի 1-ից կլինեն ձրի 18-25 տարեկան անձանց համար          Ալիևը հասկացել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացման հնարավորություն չկա, իսկ եթե լեզուն շատ երկարացնի, պետք է իր տեղը ցույց տալ       Միջադեպից հետո ադրբեջանական ավտոշարասյունը կրկին գյուղով անցել է, խելոք անցել են, հավանաբար դաս է եղել հայ երիտասարդների պահվածքը    

01 հուն 2017 16:19

«Սասնա ծռերի» 14 անդամների դատավարությունը սկսվել է

«Սասնա ծռերի» 14 անդամների դատավարությունը սկսվել է
«Սասնա ծռերի» գործը 14 մեղադրյալի մասով ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել Արտուշ Գաբրիելյանին: Այս գործով առաջին դատական նիստը տեղի կունենա հունիսի 8-ին:
Ըստ մեղադրանքի՝ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ծանր հանցագործություն կազմակերպելու համար մեղադրվող Ժիրայր Սէֆիլյանին և մի շարք այլ անձանց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելուն պետությանը հարկադրելու նպատակով՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները զավթելու, պատանդներ վերցնելու և պահելու համար Վարուժան Ավետիսյանը Պավել Մանուկյանի, Արմեն Լամբարյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի և մյուսների հետ ստեղծել են կազմակերպված, զինված կայուն խումբ, որում ընդգրկվել են Աշոտ Պետրոսյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը, Էդվարդ Գրիգորյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը և այլոք: Կազմակերպված խմբի անդամները նախապես ուսումնասիրել են որպես թիրախ ընտրված ՊՊԾ գնդի տարածքը, հավաքագրել ու հրահանգավորել են խմբի անդամներին, կատարել են գործողությունների հստակ դերաբաշխում, ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել հրազեն հանդիսացող 14 ինքնաձիգ՝ ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով, ինքնաշեն ատրճանակ, ռազմամթերք հանդիսացող 20 նռնակ, ինչպես նաև տրոտիլային պայթաղյուս:
Պավել Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ զանգվածային անկարգությունների նախապատրաստությունը, 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, պահելը և փոխադրելը, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ կազմակերպված խմբի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով զենք, ռազմամթերք հափշտակելը, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որով առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառվել:

Վարուժան Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, պահելը և փոխադրելը, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ կազմակերպված խմբի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով զենք, ռազմամթերք հափշտակելը, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որով առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառվել:

Մխիթար Ավետիսյանին՝ ծանրացուցիչ հանգամանքներում պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակ ելու և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար մեղադրանք է առաջադրվել 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Աշոտ Պետրոսյանին՝ ծանրացուցիչ հանգամանքներում շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար՝ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Արայիկ Խանդոյանին՝ ծանրացուցիչ հանգամանքներում պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և զենք, ռազմամթերք հափշտակելու համար՝ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։
Էդվարդ Գրիգորյանին՝ ծանրացուցիչ հանգամանքներում պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար՝ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Գագիկ Եղիազարյանին ՝ ծանրացուցիչ հանգամանքներում պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակ ելու և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար մեղադրանք է առաջադրվել 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Աշոտ Պետրոսյանին՝ ծանրացուցիչ հանգամանքներում շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար՝ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Արայիկ Խանդոյանին՝ ծանրացուցիչ հանգամանքներում պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և զենք, ռազմամթերք հափշտակելու համար՝ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։

Էդվարդ Գրիգորյանին՝ ծանրացուցիչ հանգամանքներում պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար՝ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Գագիկ Եղիազարյանին՝ ծանրացուցիչ հանգամանքներում շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու համար՝ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։
Արմեն Բիլյանին՝ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով զուգորդված՝ անձի ծառայողական գործունեության հետ կապված, այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարված սպանություն, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գողություն: Ըստ մեղադրական եզրակացության Արմեն Բիլյանը կազմակերպված խմբի այլ անդամների հետ գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2016 թվականի հուլիսի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, գնդի տարածքում գտնվող գեներատորի գործարկմամբ, էլեկտրական սղոցով կտրել են ՊՊԾ գնդի պարսպի մեջ ներկառուցված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատի հետնամասի դռների ծխնիները, բացել բանկոմատը և այնտեղից գաղտնի հափշտակել ՓԲ ընկերության առանձնապես խոշոր չափերով՝ 14.808.000 ՀՀ դրամ:
Սմբատ Բարսեղյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով զուգորդված՝ անձի ծառայողական գործունեության հետ կապված, այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով երկու կամ ավելի անձանց սպանություն, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Ըստ մեղադրական եզրակացության՝ Սմբատ Բարսեղյանն ինքնաձիգից արձակված կրակոցով, հանցանքների կատարումը հեշտացնելու նպատակով, ծառայողական գործունեության իրականացման հետ կապված, պատանդ վերցնելով զուգորդված, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ, պատասխանատու հերթապահ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանին, իսկ նույն հանգամանքներում Արմեն Բիլյանը՝ գնդի հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանին:

Արեգ Կյուրեղյանին՝ ծանրացուցիչ հանգամանքներում պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և զենք, ռազմամթերք հափշտակելու համար՝ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, Արմեն Լամբարյանին՝ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։

Արմեն Լամբարյանին՝ ծանրացուցիչ հանգամանքներում շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար մեղադրանք է առաջադրվել 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Սեդրակ Նազարյանին՝ ծանրացուցիչ հանգամանքներում շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար՝ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
 
Կարո Եղնուկյանին՝ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն օժանդակելը, և 38-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելուն օժանդակելը:
Խաչատուր Գիչյանին՝ մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն օժանդակելը:

Նշենք, որ 14-ից ոչ մեկն իրեն մեղավոր չի ճանաչել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր