19:58 - Մեր երկար ձեռքերը սեղմելու, գրկախառնվելու, ոչ թե բռնցքամարտի համար են         17:02 - Մայրը քիչ էր մնացել, որ պատուհանից դուրս նետեր երկու տարեկան երեխային      16:43 - Գեղարքունիքի մարզում ВАЗ 2106-ում հայտնաբերվել է Սևանի բժշկական կենտրոնի դիահերձող սանիտարի դին    

22 հուն 2016 12:25

Ադրբեջանի ԱԳՆ-ը դրական է գնահատել Սանկտ Պետերբուրգի եռակողմ հանդիպման արդյունքները

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը այսօր հայտարարել է, որ Ադրբեջանը հավատարիմ է ԼՂ-ի վերաբերյալ բովանդակալից բանակցություններին, և Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպման արդյունքները գնահատում են դրական:
«Մենք հավատարիմ ենք Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ բովանդակալից բանակցություններին ու Պետերբուրգում կառուցողական մթնոլորտում անցկացված Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքները գնահատում ենք դրական»,- նշել է նա:
Հաջիևը Հայաստանին մեղադրել է ԼՂ-ում «ստատուս քվոն պահպանելու» ձգտման համար:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր