Փաշինյանը հատուկ հույսեր էր կապում. փորձում է պատերազմում պարտության պատասխանատվությունը նաև ՌԴ նախագահի վրա բարդել. Կոմերսանտ          Հայաստանի ներկա կառավարությունն ուներ բավարար գործիքներ` կանխելու պատերազմը, նրանք ի վիճակի չեն լուրջ խնդիրներ լուծել       Դեկտեմբերի 4-ին, ժամը 12 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրն է Ժիրայր Սեֆիլյանը    

02 հուն 2017 12:27

«Մերժվածի» Տապասիային առհամարում են նկարահանման հրապարակում

 

«Մերժվածի» Տապասիային առհամարում են նկարահանման հրապարակում«Մերժվածը» հեռուստասերիալի դերասանուհի Ռաշամի Դեսայը  Հայաստանում  հայտնի է դարձել Տապասիայի կերպարը մարմնավորելու արդյունքում: Նա նաև այլ հեռուստասերալներում է նկարահանվում, սակայն այդքան էլ մեծ հաջողություն չի ունենում: Հիմա Ռաշամի նկարահանվում է  Dil Se Dil Tak հեռուստասերիալում, որի դերասանները դեմ են դուրս եկել նրան ու չեն շփվում դերասանուհու հետ: Ինչպես հայտնում է India.com-ը՝ նույնիսկ հեռուստասերիալի գլխավոր դերասան Սիդհարթ Շուկլան չի ցանկանում շփվել Ռաշամիի հետ: Նկարահանման հրապարակում ու այլ հավաքներին նա նախընտրում է հեռու գտնվել դերասանուհուց, թեև կադրում նրանք բավականին ջերմ հարաբերություններ ունեն: «Ռաշամին ու Սիդհարթը չեն կարողանում լեզու գտնել իրար հետ, քանի որ Ռաշամին շատ կամակոր է: Դա սկսում է երևալ նույնիսկ կադրում: Սիդհարթը միակը չէ նկարահանման հրապարակում, որ խուսափում է Ռաշամիի հետ շփվել»,- ասել է նկարահանող խմբի անդամներից մեկը:

Նշենք նաև, որ որոշ ժամանակ առաջ երկրպագուները համոզված էին, որ Ռաշամին ու Սիդհարթը ոչ միայն կոլեգաներ են, այլև սիրավեպ ունեն: Տարբեր աղբյուրներ հայտնում էին, որ Ռաշամին շատ է դուր եկել Սիդհարթին, ու նրանք շատ ժամանակ են անցկանցում միասին:  Դերասանները հերքում էին այդ տեղեկությունները։ Հիմա նրանց միջով ինչ–որ սև կատու է անցել։

 



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր