13:36 - Աջակցություն կտրամադրվի ամենից շատ տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին         13:16 - Ծայրահեղ ծանր պացիենտի, ինչպես նաև ծանր դեպքերից 2-ի վիճակը բարելավվում է      12:55 - Սա անիմաստ կարգավորում է.դա պիտի արվեր, երբ ունեինք հիվանդ համար 1. Մարուքյանը՝ հեռախոսազանգերը լսելու անհրաժեշտության մասին    

22 հուն 2016 12:36

Աթեշյանը Հայաստան չի ժամանելու

Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այս օրերին Հայաստան չի ժամանելու: Այդ մասին տեղեկացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:
«Այս օրերին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Հայաստան չի ժամանելու», -փոխանցել է քահանա Մելիքյանը, գրում է Panorama.am-ը:
Հունիսի 15-ին պատրիարքարանի պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը Հայաստան կայցելի: Նշվում էր, որ Աթեշյանը հունիսի 15-ին մեկնում է Ռուսաստան, որտեղից էլ կուղևորվի դեպի Հայաստան՝ մասնակցելու Գերագույն հոգևոր խորհրդի նիստերին, ինչպես նաև Հռոմի պապի՝ Հայաստան այցելության միջոցառումներին:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր