Բաքվում դեռևս 1920թ. «ադրբեջանցիներ» չկային․էթնիկ ադրբեջանցիների ինքնանվանումը փոփոխվել է 5 անգամ          Թե որ երկրի ղեկավարը կարող է վերջ տալ Ուկրաինայում հակամարտությանը       Ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկվեն, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները որպես ԵԽ անդամ. Շվեդիայի ներկայացուցիչ    

02 հուն 2017 14:30

Կալիֆորնիայի վեհաժողովը հավանության է արժանացրել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները

 

Կալիֆորնիայի վեհաժողովն օրինագիծ է ընդունել, որը կոչ է անում Թուրքիայի կառավարության կողմից վերահսկվող ֆինանսական օբյեկտներից բացառել Կալիֆորնիայի պետական միջոցները։ Դրա հետեւանքով հարկատուների միջոցներն այլեւս չեն ծառայի Հայոց ցեղասպանության ժխտման համար։

Օրինագծի հեղինակ Ադրին Նազարյանը նշել է, որ երախտապարտ է Վեհաժողովին ընդունած որոշման համար։

Նիստի բացման ժամանակ Նազարյանն ընդգծել է, որ Թուրքիայի՝ Ցեղասպնությունը չճանաչելը խտրականություն է հայերի, հույների, ասորիների եւ այլ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ, որոնք տառապել են Օսմանյան կայսրության տարիներին։ «Թուրքական կառավարական պարտատոմսերում Կալիֆորնիայի ներդրումները անուղղակիորեն սուբսիդավորում են Ցեղասպանության ժխտումը»,-հայտարարել է նա։

Օրինագիծն առաջ է մղվել Ամերիկայի հայ դատի հանձնախմբի արեւմտյան թեւի եւ արեւմտյան շրջանի Հայկական երիտասարդական դաշնության կողմից։

Օրենքն արգելում է Կալիֆորնիայի պետական կենսաթոշակային համակարգի եւ Կալիֆորնիայի ուսուցիչների կենսաթոշակային համակարգի հանձնաժողովներին լրացուցիչ եւ նոր ներդրումներ անել ընկերություններում, որոնք պատկանում են Թուրքիայի կառավարությանը կամ վերահսկվում դրա կողմից։ Կենսաթոշակային կազմակերպությունները պետք է բացառեն ցանկացած ներդրում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող դաշնային օրենքի ընդունումից հետո։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր