17:10 - Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Էջմիածնում կատարված սպանության դեպքից         16:30 - ՌԴ-ում Չինաստանի դեսպանը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստեղծվել Չինաստանում      16:10 - Խիստ միջոցներ կկիրառվեն, զերծ մնալ բժշկական դիմակների գների չհիմնավորված բարձրացումից    

02 հուն 2017 14:45

Խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է «Հրազդան» ՔԿՀ նախկին պաշտոնյան. ՀՔԾ

 

ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալից եւ նրա հարազատներից` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի՝ խոշոր չափերով կաշառք պահանջելու եւ ստանալու կասկածանքով, ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է «Հրազդան» ՔԿՀ-ի օպերատիվ խմբի նախկին պետ Վ. Ա.-ն:

ՀՔԾ-ից հայտնում են, որ համաձայն հիշյալ դեպքի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նյութերի, Վ. Ա.-ն, «Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալ Ա. Մ.-ին հիմնարկի տնտեսական աշխատանքներում ներգրավելու, որպես բարեխիղճ աշխատողի խրախուսելու եւ նշված հիմքերի ստեղծմամբ պատիժը կրելուց վաղաժամկետ ազատելու դիմաց նրա հարազատներից պահանջել եւ ստացել է խոշոր չափերով  կաշառք: Ըստ Ա. Մ.-ի հաղորդման` ՔԿՀ-ի աշխատակիցն իր հարազատներից նախապես պահանջել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, սակայն 2015թ.-ի սեպտեմբեր ամսվա ընթացքում դատապարտյալի եղբորից եւ կնոջից մաս-մաս ստացել է պահանջած գումարի մի մասը` շուրջ 3000 ԱՄՆ դոլար:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր