Այսօր իրավիճակը կախված է Մոսկվայից, թեև Երևանն ամեն ինչ անում է գործընթացն արևմտյան հարթակ տեղափոխելու համար          Թուրքիայում վիճակը բավականին ծանր է հատկապես քրդաբնակ շրջաններում       Թուրքիայում զոհերի թիվն աճում է. Ափամերձ գոտին ջրի տակ է անցել. Թուրքիայի Իսկենդերունի բնակիչներին տարհանում են    

02 հուն 2017 17:05

Շառլ Ազնավուրի ինքնազգացողությունը վատացել է

 Շառլ Ազնավուրի ինքնազգացողությունը վատացել է
Երկու օր առաջ՝ մայիսի 31-ին, Տաթևի վանական համալիր այցելած աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ինքնազգացողությունը վատացել է: Այդ պահին երգիչը եղել է «ՏաԹևեր» ճոպանուղում: Aravot.am-ի տեղեկություններով՝ Շառլ Ազնավուրին մոտակայքի բուժհաստատությունից` Գորիսի հիվանդանոցից շտապ բուժօգնություն է ցուցաբերվել, և երգիչը տեղափոխվել է Երևան:
Aravot.am-ի տեղեկություններով՝ Շառլ Ազնավուրը ճնշման տատանում է ունեցել, ինչն էլ պատճառ է դարձել, որ երգիչն իրեն վատ զգա: Սակայն բժիշկների աջակցությունից հետո երգիչն իրեն լավ է զգացել: Ըստ Գորիսի հիվանդանոցի բժիշկների՝ մաեստրոյին Երևան են տեղափոխել ուղղաթիռով: Մաեստրոյին ուղեկցել ենլ որդին՝ Նիկոլա Ազնավուրը, երգչի ընկերներն ու գործընկերները։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր