Բաքվում դեռևս 1920թ. «ադրբեջանցիներ» չկային․էթնիկ ադրբեջանցիների ինքնանվանումը փոփոխվել է 5 անգամ          Թե որ երկրի ղեկավարը կարող է վերջ տալ Ուկրաինայում հակամարտությանը       Ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկվեն, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները որպես ԵԽ անդամ. Շվեդիայի ներկայացուցիչ    

02 հուն 2017 18:15

Սկզբից իրարից բաժանում են, հետո՝ հատ-հատ սպանում. Դոն Պիպո

 Սկզբից իրարից բաժանում են, հետո՝ հատ-հատ սպանում. Դոն Պիպո
«Ես իսկապես զարմացած եմ. բառեր չեմ գտնում ասելու այդ ամենի վերաբերյալ, ու մի տեսակ չէի էլ ուզում հավատալ, որ այդ լուրերը իրականության հետ կապ ունեն»,- Fnews.am-ի հետ զրույցում ասել է քրեական աշխարհում հայտնի Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը՝ անդրադառնալով օրերս իր դեմ պլանավորված սպանությանը:
«Բայց երբ հեռուստատեսությամբ տեսա, որ այդ գործով ձերբակալաված մարդիկ կան, ու տեղեկացա, որ նրանք ցուցմունքներ են տվել, ինձ այլ բան չէր մնում, քան հաշվի նստել տեղի ունեցածի հետ: Թեև պատմությունը ցույց է տվել, որ միշտ էլ հային միայն հայն է ուզեցել սպանել: Մեզ ուրիշ մարդ չի կարողանում սպանել: Սկզբից իրարից բաժանում են, հետո՝ հատ-հատ սպանում: Ես ամբողջ աշխարհը շրջում եմ, ու դուք էլ տեսաք, որ բոլորն ինձ սիրով ու հարգանքով են վերաբերվում: Ու հիմա ստացվում է, որ երբ գալիս եմ իմ հարազատ երկիր, իմ հարազատ Էջմիածին (ուր իմ ժողովրդին ես միայն ուզում եմ օգնել ու բարձրացնել… 25տարի շարունակ իմ հայ ազգի անունը ես ուզում եմ միայն»,- հավելել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր