17:34 - Նման ինտենսիվություն եղել է 2016 թ.ին. կարծես՝ Ադրբեջանը խոսքից պատրաստվում է անցնել գործի         17:15 - «Տականք սրիկաներ, Հայրիկյանի միջնորդությո՞ւնն եք անտեսում». Պարույր Հայրիկյան      16:57 - Այդ ի՞նչ իրավունքով եք հետևում, թե ով ում հետ է հանդիպում    

03 հուն 2017 14:40

Ջրի համը որոշում է վեցերորդ զգայարանը

 

Չնայած համարվում է, որ մաքուր ջուրը որեւէ համ չունի, մեր ամենօրյա փորձը հակառակն է ապացուցում: Եվ ոչ միայն փորձը. ջրի մաքրման համար նախատեսված հատուկ նյարդային բջիջներ ունեն նաեւ երկկենցաղներն միջատները: Բազմաթիվ կենսաբաններ ենթադրում են, որ նման ռեցեպտորներ ունեն նաեւ կաթնասունները, իսկ վերջին նեյրոկենսաբանական որոշ գիտափորձեր խոսում են այն մասին, որ մեր ուղեղի կեղեւում կան գոտիներ, որոնք արձագանքում են ջրի համին:

Հայտնի է, որ ուղեղում ծարավի հատուկ նեյրոններ կան, որոնք ակտիվանում են այն ժամանակ, երբ մարդը սկսում է խմել եւ դադարում է խմել: Եվ ակնհայտ է, որ ուղեղ պետք է որոշակի ազդակներ հասնեն հենց բերանի խոռոչի լորձաթաղանթից, քանի որ կենդանիները (մարդիկ նույնպես) դադարում են խմել՝ չսպասելով, թե երբ խմած հեղուկն արյան մեջ կմտնի եւ համապատասխան ներքին սենսորային համակարգերը կհաղորդեն, որ մարմնում ջրի պաշարը վերականգնված է:

Քալիֆորնիական տեխնոլոգիական ինստիտուտի եւ Դայսբուրգ-Էսենի համալսարանի հետազոտողներին հաջողվել է համային ռեցեպտորներ գտնել, որոնք պատասխանատու են ջրի համար: Յուկի Օկան եւ նրա գործընկերները մոլեկուլյար-գենետիկ մեթոդներով մկների մոտ անջատել են տարբեր համային բջիջների խմբեր, հետո հետեւել, թե մնացյալներն ինչպես են արձագանքում ջրին կամ նման հեղուկին: Պարզվել է, որ ջրի համար համար պատասխանատու են թթուների ռեցեպտորները. երբ թթվային ռեցեպտորներն անջատված մկներին ջուր կամ անգույն ու անհոտ սիլիկոնե յուղ են տվել, կենդանիները շփոթել են մեկը մյուսի հետ:

Այսպիսով, հինգ հիմնական համերին (դառը, աղի, թթու, քաղցր եւ ումամի) ավելացել է եւս մեկը՝ ջրի համը, եւ հաստատվել է ենթադրությունը, որ ջրի համար կենդանիների մոտ հատուկ զգայական բջիջներ կան:

Այն, որ ջրի համը զգում են թթվային ռեցեպտորները, ամենեւին չի նշանակում, որ ջրի իրական համը թթու է, պարզապես այդ բջիջները կրկնակի աշխատանք են կատարում: Բայց դեռեւս հարկավոր է պարզել, թե ռեցեպտորները հատկապես ինչպես են զգում ջրի համը. հնարավոր է՝ բանն այն է, որ ջուրը ռեցեպտորներից մաքրում է թուքը՝ այդպիսով փոխելով հենց բջիջներում թթվայնությունը, ինչի մասին հաղորդվում է ուղեղին:

Սակայն չի բացառվում, որ այստեղ գլխավոր դերը խաղում է ջերմաստիճանի փոփոխությունը կամ հատուկ սենսորային զգացողությունը:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր