09:59 - Գեորգի Կուտոյանի խոսակցությունները վերծանել են. ովքեր են թիրախում.«Ժողովուրդ»         18:28 - Զինված տղամարդը վնասազերծված է. Տեսանյութ      17:16 - Տեսանյութ. Անվտանգության ծառայության հետ մենք որևէ առնչություն չունենք․ Սողոմոնյանը՝ «Էրեբունի պլազա»-ում Քոչարյանի գրասենյակի անվտանգության մասին    

03 հուն 2017 17:25

Ծռերը, որոնք հայտարարում էին, որ այնտեղից դուրս կգան միայն մեռած կամ հաղթած, այսօր ողջ ու առողջ են

 Ծռերը, որոնք հայտարարում էին, որ այնտեղից դուրս կգան միայն մեռած կամ հաղթած, այսօր ողջ ու առողջ են
Ավարտվել է ՊՊԾ գնդի գրավման գործով նախաքննությունը, որը սկսվել էր դեռև նախորդ տարի՝ հայտնի դեպքերից հետո։ Մեղադրանքներ առաջադրվել են գրեթե բոլոր մասնակիցներին, սակայն նրանց անունների մեջ պետական շենքերի, կապի ու հաղորդակցության, զենք-զինամթերքի զավթման մեղադրանք չի առաջադրվել գլխավոր դերակատարներին՝ Պավլիկ Մանուկյանին, Վարուժան Ավետիսյանին, Ժիրայր Սեֆիլյանին և այլոց։ Այսինքն՝ գիտենք, որ մասնավորապես Պավլիկ Մանուկյանի ու Սեֆիլյանի դատավարություններն ընթացքի մեջ են (վերջինիս դատավարությունը սկսվել է մեկ շաբաթ առաջ):
Հիմա ի՞նչ է ստացվում. խմբի մասնակիցների դատավարությունը առանձին է սկսվելու, իսկ նրա կազմակերպիչներինը՝ առանձի՞ն։ Սա, կարծում ենք, այնքան էլ ճիշտ մոտեցում չէ, քանի որ մի շարք օբյեկտիվ հանգամանքների բերումով բազմիցս Սեֆիլյանը հաստատել է, որ ինքը ծանոթ է «Սասնա ծռեր» խմբի հետ։ ՊՊԾ գունդը գրավելիս վերջիններիս հիմնական պահանջը ոչ թե գործող իշխանության կամ անձամբ Սերժ Սարգսյանի հրաժարականն էր, այլ նախևառաջ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը, ու միայն նրա հայտնվելուց հետո էին նրանք պատրաստ դադարեցնելու շենքի գրավումը։
Սեֆիլյանը կարող էր տեղյակ չլինել նրանց գործողությունների կոնկրետ ժամկետներից, սակայն այն, որ նման գործողություն տեղի է ունենալու, դժվար տեղյակ չլիներ։ Հետևաբար դատավարության բաղդատումը կարող է միայն ունենալ մեկ տրամաբանություն, որ ամբաստանյալները, իրար կողքի գտնվելով, միմյանց զուգադիպող ցուցմունքներ չտան։ Այլ տրամաբանություն չկա, որովհետև սա մեկ կազմակերպված հանցախումբ է, ունի պարագլուխներ, որոնց գործողությունների արդյունքում, չմոռանանք, երեք ոստիկան է զոհվել։ Նրանց մասին կարծես թե շատ ժամանակ հանրությունը մոռանում է։ Մինչդեռ ծռերը, որոնք հայտարարում էին, որ այնտեղից դուրս կգան միայն մեռած կամ հաղթած, այսօր ողջ ու առողջ են։
 Գևորգ Սաղաթելյան. Ֆեյսբուքյան էջ:




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր