18:28 - Զինված տղամարդը վնասազերծված է. Տեսանյութ         17:16 - Տեսանյութ. Անվտանգության ծառայության հետ մենք որևէ առնչություն չունենք․ Սողոմոնյանը՝ «Էրեբունի պլազա»-ում Քոչարյանի գրասենյակի անվտանգության մասին      16:55 - Հունվարի 24-ին Հայացք մամուլի ակումբում կայանալիք ասուլիսներ    

03 հուն 2017 19:27

Այս տուն-ծառ-մարդ թեստը կբացահայտի Ձեր բնավորության թաքնված գծերը

 Այս տուն-ծառ-մարդ թեստը կբացահայտի Ձեր բնավորության թաքնված գծերը
Տուն-ծառ-մարդ թեստը ստեղծված է պարզելու անհատի բնավորության հիմնական գծերը: Սա շատ է օգտագործվում աշխատանքի ընդունելու համար:
Նկարեք մի տուն, մի ծառ և մի մարդ: Այժմ եկեք տեսնենք, թե ինչ է Ձեր բնավորության մասին պատմում Ձեր պատկերածը:
Ի՞նչն է հարկավոր ուսումնասիրել պատկերում:
 
Նկարի չափսերը ներկայացնում են Ձեր ինքնորոշման և ինքնավստահության մակարդակը:
Գծերի հաստությունը, դրանք նկարելիս գործածված ճնշումը ցույց են տալիս Ձեր կողմնորոշվածությունը և այն, թե ինչքան հեշտ կամ դժվար եք կյանքում կայացնում որոշումներ: Օրինակ՝ եթե մի գծի վրայով անցնում եք երկու անգամ, դա ցույց է տալիս անապահովություն, դժգոհություն և վերահսկողությունից դուրս գտնվող պերֆեկցիոնիզմ:
Նկարի պարզությունն ու հստակությունը խոսում են ներդաշնակության և ճկունության մասին:

1. Տան պատկերը
Տունը ներկայացնում է ընտանեկան հարաբերությունները, այն, թե ինչպես եք Դուք տեսնում և ընկալում տուն և ընտանեկան կյանք ասվածները:
Տանիք. խորհրդանշում է  երևակայություններով լի, ինտելեկտուալ և հոգով լի կյանք:
Ծխնելույզ. հուզական կյանք: Դուրս եկող ծուխը խորհրդանշում է ներքին լարվածություն:
Պատեր. անհատականության ամրությունն ու վճռականությունը:
Դուռ և պատուհաններ. Հարաբերությունները շրջակա աշխարհի հետ, սոցիալական կարգավիճակը: Օրինակ՝ շատ մեծ դուռը նշանակում է, որ Դուք կախյալ եք շրջապատից:
Հատակ. հաստատակամություն և իրականության հետ կապ:
 
2. Ծառի պատկերը
 Ծառը խորհրդանշում է անհատականության ամենախորը և անգամ չբացահայտված ասպեկտները:
Սաղարթ. մտքեր, գաղափարներ, ինքնակառավարում: Օրինակ՝ սաղարթի խտությունն ուղղակիորեն կապված է մտավոր հարստության հետ:
Ճյուղեր. հասարակական կապեր, ձգտումներ, բավարարվածություն կամ վրդովմունք:
Բուն. խորհրդանշում է Ձեր ինքնորոշումը: Եթե այն կորացած է, ապա Դուք ևս ճկուն եք և հեշտ եք հարմարվում:
Արմատներ. կապված է Ձեր ենթագիտակցության վիճակի և կողմնորոշման մակարդակի հետ:
Հատակ. կապված է իրականության և հաստատակամության հետ: Դրա բացակայությունը խոսում է այն մասին, որ չեք կարողանոմ համակերպվել իրականության հետ:
 
3. Մարդու պատկերը
Մարդը ցույց է տալիս Ձեր վերաբերմունքն այս աշխարհին, թե ինչպես են Ձեր սոցիալական կյանքն ու ներքին աշխարհը գոյակցում միասին:
Գլուխ. խելք, հաղորդակցություն, երևակայություն, մարդամոտություն: Օրինակ՝ եթե գլուխն ավելի մեծ է, քան մարմինը, դա նշանակում է, որ ունեք ինտելեկտուալ հրաշալի կարողություններ:
Մազեր. սեքսուալություն, հասունություն և ցանկասիրություն:
Աչքեր. սոցիալական հարաբերություններ և աշխարհընկալում:
Բերան. ցանկասիրություն, գրավչություն և բանավոր հաղորդակցություն: Եթե բերանը նկարել եք ուղիղ գծի տեսքով, ապա էությամբ ագրեսիվ եք:
Ձեռքեր. ագրեսիվություն, արդյունավետություն:
Ոտքեր. հարմարվողականություն և ինտեգրում տարբեր միջավայրերում:
 Ոտնաթաթեր. գրավչություն և ագրեսիվություն:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր