17:00 - Էդ հաջորդ իշխանություններին դեռ շատ ժամանակ կա         16:35 - Ֆրանսիայի դեսպանատուն. Ֆրանսիացի բժիշկների այցը կազմակերպել է ՀՀ իշխանությունը      16:13 - Տեսանյութ.Նիկոլ Փաշինյանի որդին զորացրվել է և վերադառնում է տուն    

03 հուն 2017 19:45

Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյան դատապարտվեց պայմանական ազատազրկման

 Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյան դատապարտվեց պայմանական ազատազրկման
Խարդախություն կատարելու մեջ մեղադրվող՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 4-րդ բաժնի պետ Արամայիս Ավետիսյանը դատապարտվել է 2 տարվա պայմանական ազատազրկման:
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քաղաքապետարանի պաշտոնյային մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նրան դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով: Դատարանը որոշել է պատիժը պայմականորեն չկիրառել եւ սահմանել փորձաշրջան 1 տարի ժամկետով:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ավետիսյանը խարդախություն կատարելու դիտավորությամբ 2016թ. հոկտեմբերի 27-ին Ն. շենգավիթ 6-րդ փող. թիվ 28 հասցեի բնակելի տան ավարտական ակտը տրամադրելու պատրվակով, Ս. Ղևոնդյանից ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տնտեսական մասի և սպասարկման անձնակազմի ղեկավարի միջոցով պահանջել և վերջինիցս ստացել է 800 հազար դրամ, սակայն դրանից միայն 120 հազար դրամով կատարել է օրենքով սահմանված պետական վճարումները, իսկ մնացած 600 հազարը խաբեությամբ հափշտակել է:






Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր