18:28 - Զինված տղամարդը վնասազերծված է. Տեսանյութ         17:16 - Տեսանյութ. Անվտանգության ծառայության հետ մենք որևէ առնչություն չունենք․ Սողոմոնյանը՝ «Էրեբունի պլազա»-ում Քոչարյանի գրասենյակի անվտանգության մասին      16:55 - Հունվարի 24-ին Հայացք մամուլի ակումբում կայանալիք ասուլիսներ    

03 հուն 2017 20:23

Ողբերգական դեպք Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանում. կա 1 զոհ, 1 վիրավոր

 Ողբերգական դեպք Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանում. կա 1 զոհ, 1 վիրավոր
Tert.am-ը գրում է.Շիրակի մարզի Ախուրյան համայնքում գտնվող շաքարի գործարանում այսօր միջադեպ է գրանցվել, որի արդյունքում մահացել է 40 ամյա տղամարդ ու վիրավորվել է 1986թ.-ին ծնված երիտասարդ:
Դեռևս պարզ չէ, թե ինչ հանգամանքներում են վայր ընկել տղամարդիկ:
Թե՛ Ախուրյանի, թե՛ հարևան Արևիկ համայնքների ղեկավարները ասացին, որ տեղյակ են, որ նման դեպք է եղել, բայց տեղեկություն չունեն, թե ով է նա, որովհետև իրենց գյուղերի բնակիչը չէ:
Վնասվածնքներ ստացած երիտասարդը ներկայումս գտնվում է Գյումրիի բժշկական կենտրոնում:
Ինչպես նշել է Գյումրու բժշկական կենտրոնի բժիշկ Ալեքսանյանը, երիտասարդի առողջական վիճակը գնահատվել է բավարար և նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:
«Փափուկ հյուսվածքների սալջարդեր է ստացել ու քերծվածքներ»,- ասաց Ալեքսանյանը:
Բժիշկը նշեց, որ մանրամասն ծանոթ չէ, թե ինչ պայմաններում է երիտասարդը ստացել վնասվածքները, բայց ասաց, որ հարազատների խոսքով նա բարձրությունից է ընկել:
Ախուրյանի համայնքապետն էլ նշել է, որ իրեն հեռախոսով են տեղեկացրել, որ միջադեպ է տեղի ունեցել, բայց թե ինչ է եղել՝ տեղյակ չէ: Նա էլ հաստատեց, որ երիտասարդը իրենց գյուղի բնակիչ է, վայր է ընկել բարձրությունից ու ստացել սալջարդ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր