Սպանությո՞ւն , թե...«Աստղիկ» բժշկական կենտրոնի գինեկոլոգիայի բաժնի վարիչի նկատմամբ          Ռուսաստանն ունի պատասխան ԱՄՆ ռազմածովային ուժերի հնարավոր սադրանքների համար       Եվրոյի վաճառքի գինը բարձրացավ    

03 հուն 2017 21:30

Իսկական սիրո փուլերը

 Իսկական սիրո փուլերը
1. Սկիզբ
Դա այն փուլն է, երբ ինչ-որ մեկը սկսում է բոլորովին նոր նշանակություն ձեռք բերել ձեր կյանքում։ Հնարավոր է՝ դա մեկն է, ում դուք արդեն երկար տարիներ ճանաչում եք, կամ էլ մեկը, ում դուք ընդամենը մի քանի ժամ առաջ եք հանդիպել։ Ամեն դեպքում՝ դուք սկսում եք կենտրոնանալ միայն այդ մարդու վրա։

2. Կպչուն մտածողություն
 Հաջորդ փուլն այն է, որ բոլոր մտքերը տվյալ մարդու մասին են։ Դուք վերլուծում եք ձեր խոսակցությունները, հիշում եք, թե ինչ հագուստով էր նա կամ ինչպես էր ժպտում։ Դուք մտածում եք, թե ինչպես նա կարձագանքեր այս կամ այն ֆիլմին, ինչ կասեր։ Ժամանակի ընթացքում դուք այդ մտքերը ամբողջությամբ տիրանում են ձեր ուղեղին։ Իրականում սիրահարվող մարդիկ ժամանակի 85-100 տոկոսը մտածում են իրենց զգացմունքների օբյեկտի մասին ՝ անկախ նրանից, թե այդ ընթացքում ինչով են զբաղված։
 
3. Բյուրեղացում
 Ասում են, թե սիրահարերը հակված են իդեալականացնել իրենց սիրեցյալներին։ Բայց գիտնականները պնդում են, որ նման զգացմունքների զարգացման երրորդ փուլը բյուրեղացումն է։ Դա մարդու հստակ կերպարի ստեղծումն է, ընդ որում՝ ոչ միայն դրական, այլեւ բացասական հատկանիշներով հանդերձ։ Մարդը ձեր գիտակցության մեջ դառնում է ամբողջական ու իրական անձ։ Չնայած դուք ներողամիտ եք տրամադրված նրա թերությունների հանդեպ ու դրանք նույնիսկ զվարճալի եք համարում:

4. Ցանկություն, հույս ու անվստահություն
Եվ այսպես, ձեզ մոտ ձեւավորվել է մարդու ամբողջական կերպարը ու հիմա դուք համակված եք նրա հետ հարաբերություններ ունենալու ցանկությամբ։ Այն ամենը, ինչ տեղի է ունենում ձեր միջեւ, ունի զգացմունքային նշանակություն՝ ցանկացած դրական պահից դուք եզրակացնում եք, որ նա էլ է ձեզ սիրահարված, ցանկացած բացասական պահից դուք հուսահատվում եք։ Այդ փուլում դուք շատ անհանգիստ եք, որ կբաժանվեք՝ չնայած դեռ չեք էլ սկսել հանդիպել ու վճռականորեն եք տամադրված ցանկացած խոչընդոտներ հաղթահարելու հարցում։





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր