Եթե ձեր հիշողությունը թիթեռի կյանք ունի, ասեմ...Գոնե հիմա, երբ ձեզանից դժգոհ մարդիկ օր-օրի ավելանում են, մի կողմ դրեք ձեր ամբիցիաները          Կառավարության նոր նախագիծը. հնարավո՞ր է արտակարգ դրությունը ևս 1 ամսով երկարաձգելու կարիք չլինի       Պետք է զգույշ լինել,Ադրբեջանն արտասահմանում անցել է ավելի լկտի ահաբեկչական գործունեության    

05 հուն 2017 10:50

Արցախի ՊԲ-ն առաջնագծում թելադրող է. Լևոն Մնացականյան

 

Պաշտպանության բանակն առաջնագծում հանդես է գալիս իրադրության թելադրողի դերում: Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված «Ռազմական լրագրության» դասընթացների շրջանակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանը:

Այցի առաջին օրը լրագրողները եղել են բանակի արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում, ծանոթացել մարտական հերթապահության կրման ընթացքին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին:

Իսկ հունիսի 4-ին տեղի է ունեցել լրագրողների հանդիպումը Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի հետ: Հարց ու պատասխանի ձեւաչափով անցած հանդիպման ընթացքում բանակի հրամանատարը ներկայացրել է առաջնագծում տիրող իրադրությունը, բանակում կատարված եւ դեռեւս ընթացքի մեջ գտնվող գործընթացների համալիրը, անդրադարձել հակառակորդի սադրիչ գործողություններին արցախյան զինուժի պատասխան գործողությունների առանձնահատկություններին՝ վստահեցնելով, որ պաշտպանության բանակն առաջնագծում հանդես է գալիս իրադրության թելադրողի դերում եւ պատրաստ է այսուհետ եւս պատվով կատարել իր առջեւ դրված մարտական խնդիրը:

Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում Լեւոն Մնացականյանը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի:

 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր