Տեսանյութ.«Խոյ» համայնքի ղեկավարի թեկնածու Գուրգեն Գրիգորյանը մրցակիցներին հրավիրում է բանավեճի          Տեսանյութ.Կտրուկ գործողություններ եք ուզում, եկե՛ք իրագործենք. Ժիրայր Սեֆիլյան       Տեսանյութ.Սյունիքը զավթելու սպառնալիք կա, եռյակ թշնամին չի նահանջում    

05 հուն 2017 14:50

Հետաքննություն՝ Մաշտոցի պուրակում բաց մալուխների պատճառով անցորդի՝ այրվածքներ ստանալու փաստով

 

Երեւանի Մաշտոցի պուրակում՝ «Մարգարյան» հիվանդանոցին հարակից տարածքում, բաց մալուխների պատճառով հունիսի 2-ին անցորդներից մեկի խորը այրվածքներ ստանալու փաստով հետաքննություն է կատարվում: Այս մասին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նշենք, որ ըստ ԱԻՆ ծառայության հրապարակած տեղեկատվության՝ դեպքի վայրում առկա է եղել մալուխային գծերի փորված գետնուղի, բաց մալուխներ եւ տեղի է ունեցել գետնի տակով անցնող մալուխների կարճ միացում, ինչի հետեւանքով քաղաքացին այրվածքներ է ստացել: Տղամարդու մարմնի 50 տոկոսից ավելին այրվել է: Նա գտնվում է ծանր վիճակում, Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր