Տեսանյութ.«Խոյ» համայնքի ղեկավարի թեկնածու Գուրգեն Գրիգորյանը մրցակիցներին հրավիրում է բանավեճի          Տեսանյութ.Կտրուկ գործողություններ եք ուզում, եկե՛ք իրագործենք. Ժիրայր Սեֆիլյան       Տեսանյութ.Սյունիքը զավթելու սպառնալիք կա, եռյակ թշնամին չի նահանջում    

05 հուն 2017 15:28

Լոռիում երիտասարդն ինքնասպանության փորձ է կատարել «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում

 

 

Լոռու մարզում հունիսի 3-ին ինքնասպանության փորձ է տեղի ունեցել: 22-ամյա երիտասարդը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ուղիղ եթերում հայտարարել է, որ մտադիր է ինքնասպանություն գործել, սակայն մտադրությունն ավարտին չի հասցրել, քանի որ մտերիմները դիմել են իրավապահ մարմիններին:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ նման ահազանգ ստացել են: Դեպքով զբաղվում է Քննչական կոմիտեն:

Ըստ Pastinfo-ի՝ երիտասարդն իրենց տանը կից անասնագոմում փորձել է կախվելու միջոցով ինքնասպան լինել և, միևնույն ժամանակ, նա ֆեյսբուք սոցիալական ցանցով ուղիղ եթերով հրապարակել է իր մտադրությունը, ակայն չի կարողացել այն ավարտին հասցնել:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր