Ադրբեջանի կողմից` Թուրքիան և Մեծ Բրիտանիան, իսկ հայկական կողմից` Ֆրանսիան և ԱՄՆ–ն կարող են խանգարել Երևանի և Բաքվի միջև փոխզիջման հասնելուն. փորձագետ          Տեսանյութ.6-ամյա տղան ու 13-ամյա աղջիկը հազվադեպ , անբուժելի հիվանդությունների պատճառով իրենց ծնողներից մեծ են երևում       Մենք հակազդման ծրագրեր կձեռնարկենք,Լուկաշենկոն ՆԱՏՕ-ին մեղադրել է Բելառուսի սահմանների մոտ «լկտիաբար» զորքեր տեղակայելու մեջ    

05 հուն 2017 16:35

Տենդի համաճարակ՝ Իրանում. կան զոհեր

 Տենդի համաճարակ՝ Իրանում. կան զոհեր
Իրանում 31 մարդ վարակվել է Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդով: Այս մասին հայտնում է APA գործակալությունը՝ հղում անելով Իրանի առողջապահության նախարարությանը:
Վարակվածներից 3-ը մահացել է, նրանցից մեկը հղի կին է եղել: Մասնագետները հատուկ հետաքննություն կկատարեն կնոջ մահվան իրական պատճառը պարզելու համար:
Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդը մարդու սուր վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է տզերի խայթոցներից հետո, պայմանավորված է Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդի վիրուսով: 1-3 օրում (առավելագույնը՝ 9 օր) հիվանդությունն առաջացնում է ջերմաստիճանի բարձրացում, գլխացավ, թուլություն, հոդացավ, սրտխառնոց, փսխում:
Իրանի առողջապահության նախարարությունն անասնապահությամբ զբաղվող մարդկանց խորհուրդ է տալիս պաշտպանիչ միջոց օգտագործել, մասնավորապես՝ ձեռնոցներ, երկարաճիտ կոշիկներ, հատուկ հագուստ:
Տենդի համաճարակ՝ Իրանում. կան զոհեր
Տենդի համաճարակ՝ Իրանում. կան զոհեր
















Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր