09:59 - Գեորգի Կուտոյանի խոսակցությունները վերծանել են. ովքեր են թիրախում.«Ժողովուրդ»         18:28 - Զինված տղամարդը վնասազերծված է. Տեսանյութ      17:16 - Տեսանյութ. Անվտանգության ծառայության հետ մենք որևէ առնչություն չունենք․ Սողոմոնյանը՝ «Էրեբունի պլազա»-ում Քոչարյանի գրասենյակի անվտանգության մասին    

05 հուն 2017 17:43

Մի՛ խաբեք ինքներդ ձեզ. 10 ուտելիք, որոնք նույն քանակությամբ կալորիաներ են պարունակում

 Մի՛ խաբեք ինքներդ ձեզ. 10 ուտելիք, որոնք նույն քանակությամբ կալորիաներ են պարունակում
 
Ռեստորաններում վաճառվող ուտելիքի տեսքը հաճախ մոլորեցնում է մարդկանց։ Հավանաբար մսային բուրգերների փոխարեն աղցան պատվիրելով ձեզ թվում է, թե այն շատ առողջարար է և միաժամանակ քիչ կալորիաներ է պարունակում։ Բայց իրականում ամենատարածված  աղցանների մեկ չափաբաժինը պարունակում է այնքան կալորիաներ, որքան, օրինակ, մեկ ամբողջական պիցցան։
Ավելի լավ ընկալելու համար համեմատենք թվացյալ քիչ և շատ կալորիաներ պարունակող ուտելիքները միմյանց հետ։
Հաճա՞խ եք ռեստորաններում աղցան պատվիրում։ Փաստորեն՝ մի բաժին աղցանը պարունակում է մոտավորապես 530 կալորիա։ Գրեթե ճիշտ այդքան էլ պարունակում են բուրգերները, օրինակ՝ ՄաքԴոնալդսի Big Mac-ը:
Մեծ չափի կարամելային ֆրապուչինո սուրճը պարունակում է 420 կալորիա։ 440 կալորիա էլ պարունակում է հավի ֆիլեով և մարինացված վարունգով բուրգերը։
Մի մեծ բաժակ կոկա կոլա (900մլ) ըմպելը նույնն է, ինչ հավի տերիակիով միջին չափի սենդվիչ ուտելը։ Երկուսն էլ պարունակում են 374-ական կալորիա։





Բոլորին թվում է, թե սմուզիները շատ դիետիկ են, սակայն դա այդպես չէ։ Մեծ չափի ելակի սմուզին բավականին հարուստ է կալորիաներով։ Ավելի կոնկրետ՝ պարունակում է 590 կալորիա։ Դրա փոխարեն կարելի է մեկ միջին չափի բուրգեր ուտել, քանի որ ելակի սմուզիի համեմատ դրանում 30-ով քիչ կալորիա կա։



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր