17:10 - Կուտոյանը միայնակ այցելել է նշված բնակարան, ալկոհոլ օգտագործելուց հետո, իրեն պատկանող Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել պատին         16:35 - Տեսանյութ. Ես վստահ չեմ, որ մեր ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախնական հաստատված ցուցակում կար Կուտոյանի անունը. Գորգիսյան      16:05 - Կուտոյանը նախկինում կրակել է տան պատին, կինը հավաքել պարկուճները    

05 հուն 2017 21:25

Սամվել Ալեքսանյանի գործարանում բարձրությունից 3 հոգի է ընկել. ի՞նչ է կատարվել իրականում

 Սամվել Ալեքսանյանի գործարանում բարձրությունից 3 հոգի է ընկել. ի՞նչ է կատարվել իրականում
Armtimes.com-ը գրում է.
 Հունիսի 3-ին Շիրակի մարզի Ախուրյան գյուղում գտնվող, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանում՝ մահվան ելքով արտակարգ դեպք էր տեղի ունեցել:Տեղեկացրել էինք, որ նույն գործարանի երկու բանվոր՝ Ախուրյան գյուղի բնակիչ, 36 տարեկան Շիրակ Ղազարյանը եւ 41 տարեկան, Այգաբաց գյուղի բնակիչ Արմեն Թումասյանը ինչ-որ բարձրությունից վայր են ընկել: Շիրակ Ղազարյանը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էր Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել էր կրծքավանդակի փակ վնասվածք, կրծքավանդակի ձախ ստորին կեսի սալջարդ, ձախ գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ: Շիրակը նույն օրը երեկոյան նաեւ վիրահատության էր ենթարկվել: Այժմ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են լավ: 
Արմեն Թումասյանը ընկնելու հետեւանքով տեղում մահացել էր: Գյումրու շտապբուժօգնության կայանի հունիսի 3-ի հերթապահ բուժքրոջ՝ Սվետլանա Ադամյանի խոսքով՝ Արմենի որովայնի եւ դեմքի շրջանում առկա են եղել արյան հետքեր: Խոսակցություններ եղան նաեւ այն մասին, որ ընկնելու հետեւանքով վերջինիս փորի հատվածն ամբողջովին պատռվել է:
ՀՀԿ-ական պատգամավորի սեփական շաքարի գործարանում տեղի ունեցածի հանգամանքները դեռ չի բացահայտվել: Ինչպես armtimes.com-ին փոխանցեցին ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժից դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, Քրեական օրենսգրքի 241 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ երկաթուղային, օդային կամ ջրային տրանսպորտի երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն հանդիսացել է մարդու մահվան պատճառ: ՀՀ ՔԿ-ի լրատվության բաժնի փոխանցմամբ, դեպքի հանգամանքներ պարզելու համար իրականացվում են համապատասխան գործողություններ:
Տպավորություն է ստեղծվել, որ այս դեպքի մասին բոլորը ցանկանում են լռել: Մասնավորապես, Այգաբացի համայնքապետ Սասունիկ Վանեցյանը կցկտուր խոսելով դեպքի մասին, նշեց, որ չգիտի, թե շաքարի գործարանում ինչ է տեղի ունեցել: 
Armtimes.com-ին հասել էին տեղեկություններ, որ Շիրակ Ղազարյանը, Արմեն Թումասյանը ինչ-որ մեծ տարաներից գնացքի վագոններ հումք են տեղափոխել, որի ընթացքում գնացքը շարժվել է եւ իրենք վայր են ընկել:
Այսօր մեկ այլ աղբյուրից ստացած տեղեկության համաձայն, տուժածներն ամենեւին էլ որեւէ ընթացքի մեջ գտնվող գնացքից չեն ընկել, ավելին`ընկնողները ոչ թե երկու, այլ երեք հոգի են եղել: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր