17:02 - Եթե պարոն Մարուքյանը շարունակի տեղը չբերել, հայտնվելու է Արմեն Աշոտյանի դերում. Նիկոլ Փաշինյան         16:29 - Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ 700 կրակոց      16:13 - Արցախի նախագահի թեկնածուներ Ղուլյանն ու Հարությունյանը արձագանքել են վարչապետի կոչին    

06 հուն 2017 16:47

Կրակելու եմ դեմից, 2-3 մետրից, 9 մմ տրամաչափի փամփուշտով. իրավապաշտպան Արթուր Սաքունցին սպառնացել են սպանել

 Կրակելու եմ դեմից, 2-3 մետրից, 9 մմ տրամաչափի փամփուշտով. իրավապաշտպան Արթուր Սաքունցին սպառնացել են սպանել
Ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Ավանեսյանը հրապարակավ հայտարարել է, որ սպանելու է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցին:
Իրավապաշտպանի՝ իշխանություններին մեղադրող գրառման մեկնաբանություններում օգտատերը գրել է. «Սաքունց, ես քեզ սպանելու եմ. ադրբեջանամետ դիվերսանտ .... տղա: Դու Ալիևի ագենտն ես. քո նման Վահանմարտիրոսյանների գլուխը կտրել է պետք: Ամեն վայրկյան սպասիր ինձ: Ես հետևից կրակողներից չեմ: Կրակելու եմ դեմից. 2-3 մետրից, 9 մմ տրամաչափի փամփուշտով. սպասիր ինձ Սաքունց»:
Գրառմանն ի պատասխան Արթուր Սաքունցը հայտարարել է իր գտնվելու վայրերի մասին ու գրել՝ դե արի:
«Էն դիմահար կրակոցով սպանելու սպառնալիք տվող տականքին ի գիտություն... ժամը մեկին լինելու եմ Ազատություն ռադիոկայանում, ժամը երկուսից Եվրոպայի խորհրդի գրասենյակում, ժամը չորսին Ղազար Փարպեցու վրա Անելիք բանկի մոտակա տարածքում... դե արի ...»,- գրել է Սաքունցը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր