18:00 - Լուկաշենկոն Ուկրաինան անվանել է «Եվրոպայի ընդհանուր դժբախտությունը»         17:21 - «Փորձել են վնասել երեխաների՞ն».ով է Էջմիածնում թափառող շների սպանդ իրականացրել      16:57 - Ոստիկանությունը՝ Իջևանի դեպքերի մասին. Գիշերային ժամերին ձերբակալում    

06 հուն 2017 20:40

81-ամյա ծերունին պատրաստվում է քննություն հանձնել ու ավարտել դպրոցը

 81-ամյա ծերունին պատրաստվում է քննություն հանձնել ու ավարտել դպրոցը
Պաղեստինցի Աբդել Քադեր Աբու Աջամեյահը, չնայած պատկառելի տարիքին, որոշել է դպրոցում քննություն տալ ու ատեստատ ստանալ:
Ինչպես նշում է Reuters-ը, 81-ամյա ծերունին, որն ապրում է Արևմտյան ափին ու ամբողջ կյանքի ընթացքում վաճառական է եղել, նախորդ տարի էլ էր մասնակցել համազգային դպրոցական քննություններին, սակայն ցանկալի արդյունք չէր ունեցել:
Այս տարի նա որոշել է կրկին փորձել:
Տասնչորս երեխայի հայրը պատմել է, որ օրական 5 ժամ պարապում է՝ չնայած, որ տանն ապրող 36 թոռներն անընդհատ իրեն շեղում են:
«Ինձ դուր է գալիս սովորել: Դրա համար տարիքը չի կարող արգելք լինել: Ես ուզում եմ օրինակ ծառայել ապագա սերունդների համար՝ ցույց տալով, որ սովորելու համար երբեք ուշ չէ»,-պատմել է ծերունին:
Նա նաև նշել է, որ ընտանիքի ֆինանսական ծանր դրության պատճառով ստիպված է եղել թողնել ուսումն ու վաճառական դառնալ: Սակայն տարիներ անց՝ թոշակի անցնելուց հետո, որոշել է ավարտել դպրոցը:
Նշվում է, որ քննության արդյունքները հրապարակվելու են հուլիսին


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր