16:14 - Սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել         16:03 - Մենք չենք դանդաղում, զգույշ ենք. գալու է այդ օրը, միանգամից մաքրել հնարավոր չէ      15:45 - Հայր և դուստր Հովսեփն ու Անուշը Սիրիայում կռվում են թուրքերի դեմ    

07 հուն 2017 12:05

Սամվել Ալեքսանյանը՝ «օրենքով գող» «Զապ»-ի հետ հանդիպման մասին

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հերքում է մամուլի հրապարակումները, թե քերական հեղինակություն «Զապ»-ի հետ օրերս հանդիպել է «Մարիոթ» հյուրանոցի սրճարանում: «Ես ոչ մեկի հետ նստած չեմ եղել»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեքսանյանը, սակայն քիչ անց խոստովանեց, որ հյուրեր է ունեցել  եւ իրոք եղել է այդ սրճարանում:

Հարցին, թե հյուրերի թվում եղե՞լ են քրեական հեղինակություններ, Ալեքսանյանը պատասխանեց. «Չէ, մեր հյուրերը դրսի հյուրեր են եղել»: Ինչ վերաբերում է կոնկրետ «Զապ»-ի հետ հանդիպմանը, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Ես չեմ տեսել»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայկական ժամանակ» թերթի փոխանցմամբ, նախորդ օրը կեսգիշերին Երեւանի «Մարիոթ» հյուրանոցի ավտոկայանատեղին լեփ-լեցուն է եղել ռուսական պետհամարանիշներով մեքենաներով, իսկ մայթին ամենամոտը կայանված է եղել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Rolls Royse»-ը: «Հյուրանոցի սրճարանը շրջապատված է եղել թիկնապահներով: Սրճարանում մեկ սեղանի շուրջ նստած են եղել Սամվել Ալեքսանյանը եւ «օրենքով գող», «Զապ» մականունով Անդրանիկ Սողոյանը»,-գրել է թերթը:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր