16:15 - Նիկոլ Փաշինյանը դադարեցրել է Դավիթ Սանասարյանի լիազորությունները         15:56 - Թե ինչպե՞ս է կալանքից ազատ արձակվել «մեծ աղմուկով ձերբակալված» ՊԵԿ պաշտոնյան . Պարզաբանում      15:36 - Տեսանյութ. Թուրքիան գնալով ավելի է ներքաշվում արցախյան հակամարտության հարցում․ Արա Պապյան    

07 հուն 2017 14:57

Եթե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավարումը հանձնել ընդդիմությանը, մենք կողմ կլինենք. Մելքումյան

Եթե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավարումը հանձնել ընդդիմությանը, մենք կողմ կլինենք. ՄելքումյանԿոռուպցիայի դեմ պայքարի մարմնի ղեկավարման մեխանիզմները պետք է վերապահվեն ընդդիմությանը: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, խորհրդարանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծման մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարի ղեկավարման մեխանիզմը պետք է վերապահի ընդդիմությանը: Իշխանությունները պետք է անցումային փուլ սահմանեն եւ ղեկավարումը հանձնեն ընդդիմությանը, կարող է երկիրը դրանից հետո զարգանա: Իհարկե, աղմկահարույց եւ սկանդալային բացահայտումներ պետք չէ սպասել, փոքր երկիր է, բոլորս ամեն ինչ գիտենք, բայց պետք է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավարումը հանձնել ընդդիմությանը: Մենք կողմ կլինենք միայն այդ դեպքում, հակառակ դեպքում մենք դեմ կլինենք սրան»,- ասաց Միքայել Մելքումյանը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր