19:08 - Ժողովրդին մեղքերի թողություն պետք չէ, պարտքերի թողություն է պետք         17:15 - Աղմկոտ հայտարարություն Ստեփանակերտում. Փաշինյան-Սահակյան հանդիպում Երեւանում      16:55 - Չեմ կարծում, որ մեր փողոցներում պետք է մեր ղեկավարների խոսքերը փակցնենք.Սա ո՛չ Սովետական միությունն է, ո՛չ Կիմ Չեն Ինի Կորեան    

22 հուն 2016 16:36

Արդեն արտահանվել է 63700 տոննա պտուղ-բանջարեղեն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է «Սպայկա» ընկերություն` թարմ պտուղ-բանջարեղենիարտահանման գործընթացի կազմակերպման աշխատանքները դիտարկելու նպատակով:
«Այս տարի բնակլիմայական պայմաններից ելնելով ծիրանը շուտ է հասունացել, և արտահանման աշխատանքներն ավելի վաղ են սկսվել: Եթե անցած տարվա հունիսի 22-ի դրությամբ արտահանվել էր 2710 տոննա ծիրան, ապա ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում արդեն արտահանվել է 5675 տոննա: Այսօրվանից վերամշակող գործարաններում սկսվում է նաև մթերման գործընթացը: Չնայած եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ավելի վաղ ակնկալվում էինք ծիրանի ցածր բերք, սակայն այդ կանխատեսումները չիրականացան, և այս տարի նախնական գնահատականներով` կունենանք ավելի քան 60 հազար տոննա բերք», – լրագրողների հետ ճեպազրույցում նշել է նախարար Կարապետյանը:
Նախարարի խոսքով` այս տարի հանրապետությունում սպասվում է պտղի բարձր բերք: Օրական հանրապետությունից արտահանվում է շուրջ 80-100 տոննա կեռաս, արդեն արտահանվել է 2010 տոննա` նախորդ ամբողջ տարվա 2000 տոննայի դիմաց, իսկ ծիրանի արտահանման օրական միջին ծավալը կազմում է մոտ 600-800 տոննա:
Մինչ օրս ընդհանուր առմամբ արտահանվել է 63700 տոննա պտուղ-բանջարեղեն` նախորդ ամբողջ տարվա 76 700 տոննայի դիմաց: Նախարարը նաև հավելել է, որ մինչև տարեվերջ  նախատեսվում է պահպանել այդ բարձր ցուցանիշը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր