Ադրբեջանի կողմից` Թուրքիան և Մեծ Բրիտանիան, իսկ հայկական կողմից` Ֆրանսիան և ԱՄՆ–ն կարող են խանգարել Երևանի և Բաքվի միջև փոխզիջման հասնելուն. փորձագետ          Տեսանյութ.6-ամյա տղան ու 13-ամյա աղջիկը հազվադեպ , անբուժելի հիվանդությունների պատճառով իրենց ծնողներից մեծ են երևում       Մենք հակազդման ծրագրեր կձեռնարկենք,Լուկաշենկոն ՆԱՏՕ-ին մեղադրել է Բելառուսի սահմանների մոտ «լկտիաբար» զորքեր տեղակայելու մեջ    

07 հուն 2017 18:20

5 նշան, որ հարաբերություններն ընդմիշտ ավարտվել են

 5 նշան, որ հարաբերություններն ընդմիշտ ավարտվել են
Հարաբերությունների ավարտը միշտ էլ ցավալի է: Բաժանվելուց հետո մարդիկ սկսում են միմյանց մեղադրել, սակայն իրականում բաժանման մեջ մեղավոր են երկուսը:
 
Creu-ն գրում է, որ սովորաբար կանայք չեն ցանկանում տեսնել, որ հարաբերություններն արդեն ավարտվել են: Դա այնքան ցավալի պահ է, որ մարդիկ, հաճախ, ցանկանում են, որքան հնարավոր է հեռու պահել այդ պահը: Իրականում, դա ավելի է իրավիճակը բարդացնում: Պետք է կարողանալ ճիշտ պահին ավարտել հարաբերություններն ու առաջ շարժվել:
 
Ահա 5 նշան, որ վկայում են հարաբերությունների ավարտի մասին.
 1.      Դուք ներողություն չեք խնդրում միմյանցից: Հարաբերություններում մարդիկ պետք է ներդաշնակ լինեն ու չվախենան իրենց զգացմունքներից: Ոչ բոլոր մարդիկ կարող են ընդունել իրենց մեղավորությունն ու ներողություն խնդրել, սակայն զույգի դեպքում դա պարտադիր պայման է: Նույնիսկ, եթե մեղավոր չեք, հարաբերությունների փրկության համար պետք է կարողանաք ներողություն խնդրել:
 
2.      Դուք վիրավորում եք միմյանց: Վիրավորանքը հարաբերությունները կործանող ամենամեծ ուժն է: Եթե նա վիրավորում է ձեզ կամ դուք եք նրան վիրավորում, ապա ձեր հարաբերություններն այլևս կյանք ունենալ չեն կարող: Դրանք վաղուց ավարտվել են, պարզապես դուք չեք ցանկանում ընդունել դա:
 
3.      Դուք փոխվել եք ու դա ձեզ դուր չի գալիս: Հարաբերությունների ընթացքում բոլորն էլ փոխվում են, սակայն, եթե այդ փոփոխությունները ձեզ դուր չեն գալիս, դա վատ նշան է: Երբեք մի կորցրեք ձեր անհատականությունն ու մի փոխվեք ինչ-որ մեկի պահանջով:
 
4.      Դուք հաշվի չեք առնում միմյանց կարծիքը: Երբ ձեզնից մեկը սկսում է անտեսել մյուսին ու որոշումներ ընդունելիս հաշվի չի առնում նրա կարծիքը, հարաբերությունները կործանվում են: Կատարյալ հարաբերություններում պետք է ամեն բան ներդաշնակ ու համաձայնեցված լինի:
 
5.      Դուք փորձում եք կառավարել միմյանց: Պետք է միշտ հիշել, որ ոչ ոքի կառավարել պետք չէ: Դուք միասին եք, սակայն առանձին անհատականություններ եք ու կարող եք նաև առանձին հետաքրքրություններ ունենալ: Պետք չէ ստիպել մեկին անել այն, ինչ նա չի ցանկանում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր