20:35 - Տեսանյութ. Փակել Աստծո դուռը եկած զորակոչիկի ճանապարհը, երբ բաց են կազինոները` ողբերգություն է         17:00 - Covid-ով մինչեւ այս համավարակը Հայաստանում նույնպես որեւէ մեկը չի զբաղվել․ Մակունցը՝ Ֆրանսիայից ժամանած բժիշկների մասին      16:35 - Կորոնավիրուսի պատվաստանյութը նման չի լինի կարմրուկի դեմ պատվաստանյութի էֆեկտին, որն իմունիտետ է ապահովում ամբողջ կյանքում    

08 հուն 2017 11:38

«Կոռուպցիայի կանխարգելման եւ կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» նախագիծն ընդունվեց միաձայն

 

Ազգային Ժողովում այսօր՝ հունիսի 8-ին, արտահերթ նիստին աաջին ընթերցմամբ միաձայն ընդունվեց ՀՀ «Կոռուպցիայի կանխարգելման եւ կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» կառավարության առաջարկած նախագիծը:

Օրինագծին կողմ  քվեարկեց 87 պատգամավոր, դեմ ու ձեռնպահ չկար:

«Մենք արդեն ասել ենք, որ նախագծի վերաբերյալ նեգատիվ չենք տրամադրված, սա մեր պատկերացրած նախագիծը չէ, բայց մենք կարծում ենք, որ քայլ առաջ է դեպի մեր պատկերացումներին համապատասխանող հակակոռուպցիոն մարմին եւ համակարգ ստեղծելու ուղղությամբ: Այդ առումով մենք, կողմ կքվերակենք նախագծին»,-ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Միքայել Մելքումյանը եւս նշեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր