Վիեննայի թանգարանները հաշիվ են բացել «պոռնոկայքում».այսօր արվեստի ազատության համար պայքարի նոր փուլ է անհրաժեշտ          Մյասնիկովը նախազգուշացրել է`իբուպրոֆեն, դիկլոֆենակ, ինդոմետացին...ամենավտանգավոր դեղամիջոցներն են սրտի համար       Օրական մինչև 23 անգամ հորանջելը շեղում չի հանդիսանում.Առողջական ինչ խնդիրների մասին կարող է նախազգուշացնել հորանջելու ցանկությունը    

08 հուն 2017 13:16

Երթ՝ ի պաշտպանություն «Սասնա ծռերի»

 

Երեւանի Ազատության հրապարակից քիչ առաջ մեկնարկել է «Սասն ծռեր» խմբի անդամների հարազատների եւ աջակիցների երթը:

Երթի մասնակիցները Ազատության հրապարակից ուղեւորվեցին դեպի Երեւանի Նուբարաշեն եւ Էրեեբունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ այսօր ժամը 14-ին մեկնարկելու է «Սասնա ծռեր» խմբի անդամների դատավարությունը:

Վերջիններս երթով իրենց աջակցությունն են ցույց տալիս «Սասնա ծռերի» տղաներին եւ հանրության ուշադրությունը հրավիրում «հայրենիքն ազատագրելու համար այդ քայլին գնացած տղաների վրա»:

Այս պահին երթի մասնակիցները Հանրապետության հրապարակում են, նրանք վանկարկում են «Ազատություն «Սասնա ծռերին», «Ազատվենք ներքին թշնամուց», «Սասնա ծռերը» ռազմագերիներ են»: Նրանք իրենց հետ բերել են նաեւ խմբի անդամների նկարներով պաստառներ:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր