17:00 - Սինգապուրն իր պատմության մեջ դենգե տենդի խոշոր բռնկում է ակնկալում         16:40 - ՊԵԿ քննչական վարչության պետի տեղակալը վարակվել է կորոնավիրուսով. Քննչական հրավիրվող քաղաքացիներն անհանգստացած են      16:14 - Հայ գիտնականների ստեղծած «Բիօքսիլ 2»-ը կարող է հաջողությամբ օգտագործվել COVID-19-ի դեմ պայքարում    

08 հուն 2017 14:47

Ոգելից խմիչքն ու շամպունը կարող են քաղցկեղ առաջացնել

Ոգելից խմիչքը, շամպունը ու նույնիսկ ավտոմոբիլային արտանետումներն ունակ են առաջացնել չարորակ ուռուցքներ, քանի որ այդ բոլոր նյութերում պարունակվում են վտանգավոր սուբստանցիաներ։
Ոգելից խմիչքի չարաշահումը կարող է առաջացնել ուռուցքներ, ինչը վաղուց է հայտնի գիտությանը։ Սակայն մինչեւ վերջերս գիտնականները չգիտեին, թե ոգելից խմիչքի հատկապես որ բաղադրիչներն են բարձրացնում քաղցկեղի վտանգը։ Այդ հարցի պատասխանը ստացել են Քեմբրիջի համալսարանի հետազոտողները ու նրանց արդյունքները նաեւ բացատրում են, թե ինչու են քաղցկեղ առաջացնում ավտոմոբիլային արտանետվող գազերը, ծխախոտի ծուխը, կահույքը ու նույնիսկ շամպունը։
Պատճառը ալդեգիդներ կոչվող քիմիական նյութերն են, որոնք պարունակվում են այդ սուբստանցիաների մեջ։ Մարդու օրգանիզմն ինքնուրույն է փոքր քանակությամբ ալդեգիդներ արտադրում։ Սակայն դրանք չափից շատ են շրջակա միջավայրում, մանավանդ ավտոմոբիլային արտանետված գազերում, ծխախոտի, կահույքի ու կոսմետիկայի մեջ։
Բացի դրանից օրգանիզմը նաեւ տրոհում է ոգելից խմիչքը, որը հայտնվում է ստամոքսում, դարձնելով այն ացետալդեգիդ, ինչը նույնպես վտանգավոր բաղադրիչ է։ Հետազոտողները ապացուցել են, որ ալդեգիդները խախտում են մարդու ԴՆԹ-ի խոցելիության վերականգնման միջոցը։ Մարդկանց օրգանիզմում կան BRCA2 գենի երկու կրկնօրինակներ, որոնք արտադրում են սպիտակուց, որը օգնում է վերականգնել ԴՆԹ-ն։ Այդ վնասը, որը զարգանում է բջիջների կիսման ընթացքում, կարող է դառնալ ուռուցքների պատճառ, եթե այն ժամանակին չվերացնեն։
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ալդեգիդները առաջացնում են BRCA2 սպիտակուցի մակարդակի նվազում բջիջներում, ինչը թուլացնում է դրանք ապաքինման ունակությունը։ Մոտավորապես յուրաքանչյուր 100-րդ մարդու մոտ կա BRCA2 գենի գենետիկ խոցելիություն, ինչի հետեւանքով այն ավելի քիչ է արտադրում անհրաժեշտ սպիտակուցը։ Դա արդեն նրան ընդգրկում է հատուկ ռիսկի խմբում՝ ձվարանների, շագանակագեղձի ու ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վտանգի հետ կապված։ Ացետալդեգիդը սովորաբար տրոհվում է օրգանիզմում, բայց ALDH2 կոչվող գենի խոցելիությամբ 500 մլն մարդու մոտ դա պարզապես տեղի չի ունենում։ Նրանց մոտ ալդեգիդը կուտակվում է, ինչն էլ հենց ավելացնում է քաղցկեղի հավանականությունը՝ անկախ նրանից, նրանք ժառանգել են BRCA2-ի դեֆեկտային կրկնօրինակը, թե ոչ։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր