«Աստղիկ» բժշկական կենտրոնից նետված տղամարդու ինքնասպանության պատճառը. Նա հիվանդասենյակում կնոջ հետ է եղել          Ուղղաթիռը ղեկավարում էր փորձառու սպան, պայթյունի պահին 2 ուղևորները բարձրությունից ընկել են. ողջ մնացածները պատմում են Ադրբեջանում կործանված ուղղաթիռի մասին       Էս ի՞նչ է կատարվում, Ստալի՞ն ես դառել, Նիկո՛լ, ով ես դու արա, չես մարսելու այս ապօրինի կալանավորումներն ու դավադրությունները    

08 հուն 2017 22:40

Կրակոցներ Գյումրու կենտրոնում. Ովքեր են «հերոսները»

Կրակոցներ Գյումրու կենտրոնում. Ովքեր են «հերոսները»Aravot.am-ը գրում է, որ այսօր Գյումրու Թատերական հրապարակում՝ շախմատի դպրոցի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն ու ծեծկռտուք երկու անձանց միջև, այնուհետ, ըստ բնակիչների, հնչել են կրակոցներ։ Մի քանի ժամ է՝ ոստիկանության «Կումայրի» բաժնի աշխատակիցները փակել են տարածքը, կատարում են դեպքի վայրի զննություն, քանի որ ծեծկռտուքի պատճառով առկա են արնանման նյութի հետքեր։
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին փոխանցել է հետևյալը․ «Երկու անձանց միջև եղել է վիճաբանություն, որի ընթացքում եղել է ծեծկռտուք, հավաքվել են անձինք, որոնք բաժանել են այդ երկուսին։ Բայց որ հնչել են կրակոցներ, այդ մասին որևիցե տեղեկություն նախապատրաստվող նյութերում առկա չէ։ Այս պահին նախապատրաստվում են նյութեր ոստիկանության «Կումայրի» բաժնի կողմից։ Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ նշված անձանց ինքնությունը պարզելու, վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու համար ու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»։ 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր