17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)         17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել      16:48 - Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց    

09 հուն 2017 13:45

ԱԺ-ն մնջախաղի թատրոն չէ... պետք չէ ստորադասել ինքնահիացմամբ զբաղված պատգամավորների ելույթները. Գևորգ Պետրոսյան

 ԱԺ-ն մնջախաղի թատրոն չէ... պետք չէ ստորադասել ինքնահիացմամբ զբաղված պատգամավորների ելույթները. Գևորգ Պետրոսյան
Հունիսի 9-ին, խորհրդարանում, լրագրողների հետ զրույցի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, խոսելով հակակոռուպցիոն ծրագրին կողմ քվեարկելու մասին, կարիք հայտնեց, որ իր չքվեարկելու դեպքում որոշ մարդիկ կմտածեին, թե ինքը դեմ է կոռուպցիայի կանխարգելմանը:
«Ես խմբակցության քարտուղարը կամ ղեկավարը չեմ, կարող եմ իմ կարծիքն ասել, ու դա չպիտի ընդունվի որպես խմբակցության տեսակետ»,- ասաց Գևորգ Պետրոսյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին,  թե ի՞նչ է կատարվում իրենց խմբակցությունում:
Լրագրողների այն նկատառմանը, որ որոշ պատգամավորներ՝ այդ թվում Գագիկ Ծառուկյանը, չեն գալիս Խորհրդարան, նա ասաց.
«Իմ կարծիքն այն է, որ ցանկացած պատգամավոր իրավունք ունի բացակայել նիստերից, իսկ բացակաները հարգելի են թե ոչ, ես եմ որոշում: Կա կանոնակարգ-օրենքով սահմանված լիմիտ, երբ որ այն լրանում է, Ազգային ժողովի խորհուրդն իրավական գնահատական է տալիս հարգելի լինել-չլինելուն»,-ասաց նա: Գևորգ Պետրոսյանը շեշտեց, որ ցանկացած պատգամավոր կարող է ունենալ անձնական խնդիրներ:
«Ո՞վ է ասել, որ եթե պատգամավորը բացակայում է նիստից, ուրեմն նա ընդհանրապես զբաղված չէ իր պատգամավորական կարգավիճակից բխող այլ գործունեությամբ: Ես հակված չեմ կարծել, որ պատգամավորը, ով չի գտնվում ներսում ու պատգամավորի կարգավիճակից բխող գործունեություն է իրականացնում, պետք է ստորադասել անպայման նիստին ներկա գտնվող, բայց պարապ, ինքնահիացմամբ զբաղված պատգամավորների ելույթներից կամ պահվածքից: Ազգային ժողովը մնջախաղի թատրոն չէ, եթե մարդիկ կան, որ գալիս են ներկա ստանալու համար, ես այդ դիրքորոշումն էլ չեմ ընդունում»,-հավելեց պատգամավորը:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր