17:00 - ՀՀ-ում իրավունքի և օրենքի գերակայությունն անպայման հաստատվելու է.Արսեն Բաբայան         16:30 - Ուկրաինայում կալանավորվել է ԻԼԻՊ կարեւոր առաջնորդներից մեկը, որը Վրաստանի քաղաքացի է      16:00 - Զույգը «Զվարթնոցից» մեքենա է պատվիրել. երբ վարորդն իջել է ջուր խմելու, փախցրել են այն. մեքենան գտել են վթարված    

09 հուն 2017 16:38

Ինչու է ոստիկանապետն աշխատանքից ազատել Գորիսի բաժնի պետին

Ինչու է ոստիկանապետն աշխատանքից ազատել  Գորիսի բաժնի պետինՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի այսօրվա հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզի Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից։
2016թ․ մարտի 8-ին Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը ծեծի էր ենթարկել իր տեղակալի եղբորը՝ Արթուր Գևորգյանին: Միջադեպից օրեր անց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նրա նկատմամբ նշանակվել էր ծառայողական քննություն, իսկ մինչև դրա ավարտը ժամանակավորապես դադարեցվել էին Ազիզյանի լիազորությունները:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր