21:09 - Իմ դեմ իրականացվողը շինծու է. Դավիթ Սանասարյան         19:29 - Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ      18:32 - Երեք անչափահասներն էլ հղիացել են 16 տարին լրանալուց հետո. Նելլի Դուրյան    

09 հուն 2017 17:30

Զույգը վաճառել է նորածին երեխային, որպեսզի սմարթֆոններ գնի

 Զույգը վաճառել է նորածին երեխային, որպեսզի սմարթֆոններ գնի
Չինաստանում երիտասարդ ծնողները սոցիալական կայքի միջոցով վաճառել են իրենց 2 ամսական երեխային, իսկ այդ գումարով իրենց համար նոր սմարթֆոններ են գնել: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով «Daily Mail»-ին:
Պատահարը տեղի է ունեցել Ցզյանսի նահանգի Հանչժոու քաղաքում: «WeChat»-ում վաճառքի մասին հայտարարությունը տեղադրել է երեխայի հայրը: Նա հաղորդել է, որ ամուսինները չափազանց աղքատ են, որպեսզի նրան դաստիարակեն: 20-ամյա ծնողները որոշել են իրենց տղային տալ նրան, ով առավել մեծ գումար կառաջարկի:
Համացանցի օգտատերերը տեղի ունեցածի մասին արագ հայտնել են ոստիկանությանը: Երբ իրավապահ մարմինների աշխատակիցները գտել են նրանց, պարզվել է, որ երեխային արդեն վաճառել են նոր ընտանիքի՝ 2800 դոլարով:
Այդ գումարով երեխայի հայրը և նրա ընկերուհին հասցրել են երկու նոր սմարթֆոն գնել, սնունդ և հագուստ:
Ոստիկանությունը ձերբակալել է նրան:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր