17:32 - Ցանկացած մեկը, ով կսպանի Թրամփին, կստանա 3 մլն դոլար՝ կանխիկ գումարով         16:33 - Աշոտյանի պատասխանը Գևորգ Գորգիսյանին՝ պարոն Աշոտյան, պարիկով եկել ես, որ ի՞նչ անեսին      16:10 - Թույլ չտվեցին Մանվել Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիա՝ բուժման համար    

09 հուն 2017 21:46

Հորոսկոպի որ նշանի համար ով կարող է լավագույն ընկեր լինել

Հավանաբար, նկատել եք, որ ոմանց կողքին ձեզ շատ ավելի լավ եք զգում, քան մյուսների: Դա ոչ միայն այդ մարդու հատկանիշների ու բնավորության հետ է կապված, այլև հորոսկոպի նշանի: Կան այնպիսի նշաններ, որոնք ստեղծված են լավագույն ընկերներ լինելու համար:
Horoscopes-ը գրում է, որ այս նշանները չափազանց լավ են լեզու գտնում և կարող են լավ ընկերներ լինել, սակայն նրանց միջև  երբեք ռոմանտիկ հարաբերություններ լինել չեն կարող: Այս նշանները ստեղծված են ընկերներ լինելու համար.
Խոյ
Խոյերի լավագույն ընկերները Երկվորյակներն են: Այս նշանի ներկայացուցիչներն արագ են բռնկվում, ինչն էլ ազդում է շրջապատի մարդկանց վրա: Նրանց այնպիսի ընկեր է պետք, ով ամեն պահի կարող է հանգստացնել նրանց ու բարձրացնել տրամադրությունը: 
Ցուլ
Ցլերի լավագույն ընկերները Ձկներն են: Այս նշանները չափազանց համապատասխան են, քանի որ Ձկներին անհրաժեշտ է մեկն, ով միշտ հոգ կտանի նրանց մասին, իսկ Ցլերը պատրաստ են ամեն բան անել իրենց ընկերների համար: 
Երկվորյակ
Երկվորյակների լավագույն ընկերներն Առյուծներն են: Երկվորյակները լավ են լեզու գտնում նաև Խոյերի հետ, սակայն Առյուծների հետ այս նշաններն յուրահատուկ և ամուր կապ ունեն:
Խեցգետին
Խեցգետինների լավագույն ընկերները Ցլերն են: Խեցգետինները նման են Ձկներին, նրանց պետք է մեկը, ում վրա կարելի է հույս դնել, ով ամեն պահի պատրաստ է հասնել օգնության: Ցլերը հենց այդպիսի մարդիկ են:
Առյուծ
Առյուծների լավագույն ընկերները Կշեռքներն են: Այս նշանները լավ են լեզու գտնում նաև Երկվորյակների հետ, սակայն Կշեռքները թույլ են տալիս նրանց ազատություն զգալ: Այս երկու նշանն էլ սիրում են անկախ լինել և անել այն, ինչ ցանկանում են: Նրանք կարող են հիանալի ժամանակ անցկացնել միասին:
Կույս
Կույսերի լավագույն ընկերները Խեցգետիններն են: Կույսերը սիրում են հանգստությունն ու տանել չեն կարողանում փոփոխությունները: Խեցգետինները բավականին հանգիստ նշաններ են ու կարողանում են հարմարվել իրավիճակին: Կույսերը հանգստություն ու հարմարավետություն են զգում Խեցգետինների կողքին:
Կշեռք
Կշեռքների լավագույն ընկերները Աղեղնավորներն են: Իհարկե, նրանք լավ հարաբերություններ ունեն նաև Առյուծների հետ, սակայն  ձգտում են Աղեղնավորների կողքին լինել: Այս նշանները ցանկանում են հնարավորինս կառավարել իրենց կյանքն ու թույլ չեն տալիս, որ այլ մարդիկ իրենց փոխարեն որոշումներ կայացնեն: Աղեղնավորները միշտ պատրաստ են աջակցել իրենց ընկերներին ու ընդունել նրանց կարծիքը:
Կարիճ
Կարիճների լավագույն ընկերները Կույսերն են: Կարիճները սիրում են ուշադրության կենտրոնում լինել և չեն սիրում միայնությունը: Կույսերը կարող են միշտ նրանց կողքին լինել ու չխանգարել, երբ սկսվում է Կարիճների «աստղային ժամը»:
Աղեղնավոր
Աղեղնավորների լավագույն ընկերները Կարիճներն են: Նրանք կարողանում են նաև ջերմ հարաբերություններ ունենալ Կշեռքների հետ: Այս նշանի ներկայացուցիչները լավ ընկերներ են ու նվիրվում են այն մարդկանց, որոնց իրենց ընկերն են համարում: Նրանք հիանում են Կարիճների ինքնավստահությամբ ու ցանկանում են նրանց նմանվել:
Այծեղջյուր
Այծեղջյուրների լավագույն ընկերները Ձկներն են: Այծեղջյուրները նպատակասլաց, բայց ալարկոտ են, իսկ Ձկներն աշխատասեր են: Նրանք կարողանում են օգնել միմյանց ու ամուր ընկերություն կառուցել:
Ջրհոս
Ջրհոսների լավագույն ընկերները Խոյերն են: Այս նշանի ներկայացուցիչները չեն սիրում շատ շփվել մարդկանց հետ: Նրանք նախընտրում են միայնակ, կամ էլ լավագույն ընկերոջ հետ մնալ: Խոյերը կարող են ագրեսիվ լինել և դա հենց այն է, ինչ պետք է Ջրհոսներին: Նրանք արագ են ձանձրանում և նոր տպավորությունների կարիք են ունենում: 
Ձկներ
Ձկների լավագույն ընկերները Խեցգետիններն են: Նրանք նաև հիանալի հարաբերություններ ունեն Այծեղջյուրների հետ, սակայն ի տարբերություն Այծեղջյուրների, որոնց պետք է օգնել, Խեցգետինների հետ նրանք կարողանում են զվարճանալ ու ակտիվ ժամանակ անցկացնել:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր