17:32 - Ցանկացած մեկը, ով կսպանի Թրամփին, կստանա 3 մլն դոլար՝ կանխիկ գումարով         16:33 - Աշոտյանի պատասխանը Գևորգ Գորգիսյանին՝ պարոն Աշոտյան, պարիկով եկել ես, որ ի՞նչ անեսին      16:10 - Թույլ չտվեցին Մանվել Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիա՝ բուժման համար    

10 հուն 2017 19:00

Անիծված իրեր, որոնք այսօր էլ գոյություն ունեն. լուսանկարներ

 
Մեր աշխարհի շատ սարսափներ ավելի քան իրական են: Սարսափելի փաստերը վերաբերում են ոչ միայն մարդկանց, իրադարձություններին կամ վայրերին, այլ նաև իրերին:dailyhoro.ru-ն պատմել է 10 ամենավտանգավոր սարսափների մասին, որոնք անեծք են բերում իրենց տերերին:
Անիծված իրեր, որոնք իրականում գոյություն ունեն
1. Տիկնիկ Անաբել 
Սարսափ-ֆիլմերի սիրահարներին չարժե պատմել, թե սա ինչ տիկնիկ է: Նա կինոյում հիշատակվում է երեք անգամ. «Անաբելի անեծքը» ֆիլմում, «Անաբելի անեծք-2»-ում և շատերի կողմից սիրված «Նզովքում»: Այս տիկնիկն իրականում գոյություն ունի: Նա գտնվում է Ուորենների ընտանիքի՝ «Նզովք» ֆիլմերի գլխավոր հերոսների թանգարանում:
Տիկնիկը գտնվում է ապակու հետևում, որը բացել չի կարելի: Տիկնիկը շատ անգամ է հարձակվել այն մարդկանց վրա, որոնք համարվում են իր տերերը: Համարվում է, որ նրան ղեկավարում է Սատանան:
 Հեռախոսի համար +359 888888888 
Սա բուլղարական հեռախոսի համար է, որը թեկուզ ինչ-որ ֆիզիկական բան չէ, բայց նույնպես անիծված է և բերում է միայն դժբախտություններ: Այս համարի բոլոր տերերը շատ շուտ մահացել են: Այս համարը հիմա չի օգտագործվում:
 Փոքրիկ սրիկան 
Փոքրիկ սպորտային Porsche-ը, որը պատկանում էր ամերիկյան կինոյի աստղ Ջեյմս Դինին, սպանել է նրան: Երբ մեքենան ամբողջովին քանդել են, այն անմիջապես սպանել է նաև ավտոմեխանիկին: Մեքենայի մասերը, որոնք գնվել են մարդկանց կողմից, իրենց հերթին՝ սպանել են իրենց սեփականատերերին:
 Նկար «Լաց լինող տղան» 
Այս նկարը շատ տարիների ընթացքում մի ընտանիքից անցել է մյուսին, և բոլոր տներում հրդեհ է առաջացրել:
Նկար «Ճիչ» 
Արվեստի այս ստեղծագործությունը նույնպես անիծված է: Այն գտնվում է Մունկի թանգարանում: Եղել է այս նկարի 4 տարբերակ: Անիծված է համարվում այն, որը նկարված է յուղաներկով: Այն շատ պրոբլեմներ է բերել նրանց, ովքեր երբևէ ձեռք են տվել դրան: Եղել են նաև մի քանի մահեր:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր