17:32 - Ցանկացած մեկը, ով կսպանի Թրամփին, կստանա 3 մլն դոլար՝ կանխիկ գումարով         16:33 - Աշոտյանի պատասխանը Գևորգ Գորգիսյանին՝ պարոն Աշոտյան, պարիկով եկել ես, որ ի՞նչ անեսին      16:10 - Թույլ չտվեցին Մանվել Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիա՝ բուժման համար    

10 հուն 2017 18:32

«Արմավիր» ՔԿՀ-ում գդալ կուլ տված դատապարտյալը բժշկական վերահսկողության տակ է

 «Արմավիր» ՔԿՀ-ում գդալ կուլ տված դատապարտյալը բժշկական վերահսկողության տակ է
19-ամյա դատապարտյալ Արթուր Մելիքյանը, ով պատիժը կրում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, օրեր առաջ գդալ է կուլ տվել:
Ինչպես հայտնում է ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը՝ երիտասարդ դատապարտյալը բժշկական զննության է ենթարկվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոնում:
Այժմ դատապարտյալը գտնվում է բժշկական հսկողության տակ, հունիսի 9-ին սոնոգրաֆիա է արվել»,- հայտնել է Ղլեչյանը:
Նշենք, որ Արթուր Մելիքյանը 4 տարի ազատազրկման է դատապարտվել հափշտակություն կատարելու մեղադրանքով: Պատիժը սկսել է կրել 2014 թ.-ին՝17 տարեկան հասակում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր